«Ցավոք, Աստված չտվեց Ալիևին այնքան, ինչքան որ պետք է տար ժնևյան հանդիպումից հետո»․ Արմեն Աշոտյանը՝ Ժնևից հետո հայ զինվորի սպանության մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է, որ ադրբեջանական կողմը չի հերքել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Ժնևում կայացած հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը։

Նշենք, որ Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ասել էր հետևյալը. «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն է՛լ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը»:

Ըստ Աշոտյանի՝ պարզապես ադրբեջանական կողմի համար շահեկան չէր դրա մասին բարձարաձայն խոսելը։ «Ինչու շահեկան չէր, որովհետև երկար տարիներ ադրբեջանական քարոզչամեքենան իր երկրի ներսում աշխատում է ռազմատենչ հայտարարություններով»։

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ադրբեջանական կողմը որակեց որպես «անպատասխանատու քայլ»: Դրանից ընդամենը երեք օր անց՝ սահմանին ունեցանք նոր զոհ: Իսկ այսօր Ադրբեջանի բանակը «Սպայկ» հակատանկային հրթիռ է արձակել հայկական կողմի ուղղությամբ: Մեր հարցին, թե արդեն իսկ մեր զոհը սահմանին Ադրբեջանի կողմից «հերքում» չէ՞, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ «Սա իհարկե ծանր գին է, որ մենք վճարում ենք, որովհետև վճարում ենք մեր զինվորների կյանքով, բայց երկարատև կոնֆլիկտների առկայության պարագայում մենք պետք է մոբիլիզացված լինենք որպես հասարակություն»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ այսպիսով Ադրբեջանը փորձում է եթե չտորպեդահարել, ապա բարդացնել բանակցային գործընթացը։ «Ցավոք, Աստված չտվեց Ալիևին այնքան, ինչքան որ պետք է տար ժնևյան հանդիպումից հետո, և նա շարունակում է երկրի ներսում և դրսում վարել 2 տարբեր քաղաքականություններ»,- ասաց Աշոտյանը։

Հարցին, թե արդյոք հանդիպումից անմիջապես հետո հայ զինվորի սպանության առթիվ հայկական կողմի արձագանքը չափազանց թույլ չէ՞ և անհրաժեշտ չէ՞ կոշտ դիրքորոշում ցուցաբերել, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ «Հայաստանի դիրքրոշումները շատ կոշտ են և մեր ազգային ու պետական գերակայություններից են գալիս։ Հայաստանը որևէ զիջման չի գնացել ու չի գնալու։ Եթե հանենք Մինսկի խմբի զսպաշապիկը, ակնհայտ է, որ կլինի ավելի մեծ պատերազմ, որը վնասելու Հայաստանի, Արցախի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, բոլորին»։

Արմեն Աշոտյանի ներկայացմամբ՝ «Այսօր չկան բանակցություններ, անգամ Ժնևում այդպիսի բանակցություններ չեն եղել, որոնք վերաբերել են խնդրի կարգավորման տարբերակներին։ Բանակցությունները եղել են մթնոլորտի վերաբերյալ։ Մենք խոսում ենք բանակցությունների մասին, որոնք պետք է ստեղծեն վստահության մթնոլորտ»։

Մանրամասները դիտեք Արմեն Աշոտյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան