Ադրբեջանական խավիարն այլևս ուժ չունի. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ, իսկ ՌԴ-ն և Թուրքիան աջակցել են Բաքվին

Լուրեր

31.08.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը
31.08.2026 | 14:53
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
Բոլորը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում արդեն երկրորդ բանաձևն է ընդունվել Ադրբեջանի դեմ: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Վեհաժողովը «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների ու լրագրողների անվտանգության» մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ ռեպրեսիաները, ապահովել ԶԼՄ-ների ու խոսքի ազատությունը։ Նախօրեին էլ ԵԽԽՎ-ն «Քաղբանտարկյալների իրավիճակն Ադրբեջանում» բանաձև է ընդունել, որը  կազմվել է իսլանդացի պատգամավոր Թորիլդ Սուննա Էվարսդոտիրի զեկույցի հիման վրա։

Բանաձևի քննարկումը բավական բուռն է անցել, հայ պատվիրակներից բացի՝ ելույթներով հանդես են եկել նաև եվրոպացի պատվիրակներ, որոնք հիմնականում սատարել են զեկույցը: Մասնավորապես, ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնեն նշել է, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումները, ինչն անընդունելի է: Բացի այդ՝ իրավապաշտպանների, ակտիվիստների գործունեությունը շատ դեպքերում բերում է նրան, որ վերջինները հայտվում են բանտերում։ Ֆուրեն նաև նշել է, որ Ադրբեջանի դատաիրավական համակարգում կատարվող որոշ փոփոխությունները բավարար չեն, քանի որ գործադիր մարմնի միջամտությունը դատաիրավական համակարգում խաթարում է դատավորների անկախությունը՝ բերելով իշխանությունից կախվածության։

Զեկույցի հեղինակ Էվարսդոտիրն էլ նշել է, որ քաղբանտարկյալների հարցի՝ լուծում չստանալը վտանգի տակ է դնում Եվրոպայի խորհրդինի Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը:

«Մեզանից ոչ ոք դա չի ուզում։ Ադրբեջանն իր տեղն ունի Եվրոպայի խորհրդում։ Բայց այս երկիրը պիտի հարգանքով վերաբերվի իր միջազգային պարտավորություններին»,- ասել է նա։

Ադրբեջանցի պատվիրակները բավական բուռն են արձագանքել ելույթներին ու Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին: Մասնավորապես, ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավար Սամեդ Սեիդովը զեկուցողին մեղադրել  է կողմնակալության ու ՄԻԵԴ-ի որոշումներն ազատ մեկնաբանելու, նաև փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «միջամտելու» մեջ՝ արդեն իսկ կասկածի տակ դնելով դրանց «ժողովրդավարական լինելը»։

«Պնդումը, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, ծանր մեղադրանք է, և մենք դա երբեք չենք ընդունի, մենք կպայքարենք: Մենք դեմ չենք համագործակցությանն ու երկխոսությանը: Փարիզում զեկույցի քննարկումների ժամանակ կար կառուցողական մոտեցում, իսկ հետո Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ սկսվեցին»,- ասել է Սեիդովը:

Նա նաև դժգոհություն է հայտնել, որ ելույթի համար գրանցված է Հայաստանի ամբողջ պատվիրակությունը, սակայն, ըստ նրա, Հայաստանը չի կարող խոսել ժողովրդավարությունից, քանի որ հալածում է իր «նախկին նահագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին», և դա արդար չէ Ադրբեջանի նկատմամբ։

Այս անգամ Ադրբեջանին չի փրկել նաև ԵԽԽՎ շատ պատգամավորներին հայտնի «խավիարային դիվանագիտությունը»: Եվրոպան, կարծես, սկսում է հրաժարվել Ալիևի հայտնի դիվանագիտական հնարքից՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալներից հետո:

Նշենք, որ բրիտանական The Guardian-ի հետաքննության արդյունքում 2017 թվականին բացահայտվեց «Ադրբեջանական լվացքատուն» հայտնի կոռուպցիոն սխեման, որի միջոցով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին։ Այս գործի ամենահայտնի դեմքերից մեկն իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն է, որը մեղադրվում է Ադրբեջանից 2 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Փոխանցումները կատարվել են բրիտանական ընկերությունների միջոցով՝ փողերի լվացման սխեմայով: Այս գումարից նա փոխանցումներ է արել այլ պատգամավորների, որպեսզի նրանք 2013թ. դեմ քվերակեն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին: Վոլոնտեն կարողացել է Ադրբեջանի օգտին ձայներ բերել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի աջակցությամբ, և զեկույցը մերժվել է:

Եվրոպայի կայունության նախաձեռնության զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը 10-12 հոգանոց խումբ ունի ԵԽԽՎ-ում և 3-4 քարտուղարությունում, որոնք որպես նվեր՝ պաշտոնական Բաքվից տարվա ընթացքում 4 անգամ 0.5 կգ խավիար են նվեր ստանում, որի գինը 1300 եվրոյից ավելի է, ինչպես նաև այլ թանկարժեք իրեր։

Այս անգամ , սակայն, ադրբեջանցի պատվիրակների ճարահատյալ ու վրդովված պահվածքը ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այլևս ցանկալի արդյունքներ չի տալիս:

Հավելենք, որ «Քաղբանտարկյալների իրավիճակն Ադրբեջանում» բանաձևն ընդունվել է ձայների 82 կողմ, 28 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցիներից զատ՝ պաշտոնական Բաքվին սատարել ու փաստաթղթին դեմ են քվեարկել ՌԴ-ի և Թուրքիայի բոլոր պատվիրակները, այդ թվում՝ ռուսական պատվիրակության հայազգի անդամ Իգոր Ղահրամանյանը, ինչպես նաև մեկական պատվիրակ Հունգարիայից ու  Իտալիայից, երկուսն էլ՝ Լեհաստանից։

Ի դեպ, ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով զեկույցը՝ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ասել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան։

«Մենք մի անգամ չէ, որ ասել ենք, և ապագայում էլ կասենք Վեհաժողովում ու դրա շրջանակից դուրս, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկայլներ։ Նաև պետք է նշել, որ այսօր ընդունված բանաձևը դրական է գնահատում Ադրբեջանի ղեկավարության ու պառլամենտի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ: Եվ հենց սա է, և ոչ թե առասպելական քաղբանտարկյալներն են հանդիսանում ԵԽԽՎ-ի ու Ադրբեջանի համագործացության հիմքը տարբեր զեկույցների պատրաստման համար։ Համոզված եմ, որ ապագայում Ադրբեջանի հետ կապված ոչ մի բացասական գիծ չի մնա»,- ասել է Սլուցկին:

Էմմա Չոբանյան