ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ»,- նշված է որոշման մեջ: