«Այս ռասիստին Հունաստանում ընդունում են որպես խելագարի». Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Լուրեր

31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Իոանիս Լագոսի արարքը. գրում է ermenihaber-ը:

Նշենք, որ հունվարի 30-ին Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստում հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել էր թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը: 

Կարո Փայլանն այս մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

«Այս ռասիստին Հունաստանում ընդունում են որպես խելագարի: Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է նրա արարքը:

Ֆաշիստները Հունաստանում մարգինալ («լուսանցքային») են:

Այստեղի ռասիստներն իրենց արձագանքներում թշնամություն են քարոզում Հունաստանի ժողովրդի նկատմամբ, ինչն այս տխմարին թույլ կտա հասնել իր նպատակին: Թող ռասիզմը ռասիզմի զոհ չդառնա»,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ հույն պատգամավորը նիստին անդրադարձել էր հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին:

«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել սրան (ներգաղթյալների հոսքին-խմբ.),-ասել էր Լագոսը: