Սաքունց, Հայրիկյան, Պարգև Օհանյան. ովքե՞ր և ինչո՞ւ չընդգրկվեցին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Սահմանադրության նոր նախագծի վրա կաշխատի 15 անդամից բաղկացած մասնագիտական հանձնաժողովը։ Քաղաքական ուժերից «Իմ քայլը» կներկայացնի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ընդդիմադիր ԲՀԿ-ի ներկայացուցիչը Գևորգ Պետրոսյանն է, իսկ «Լուսավոր Հայաստանից» կլինի Տարոն Սիմոնյանը: Ի պաշտոնե հանձնաժողովում ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ կներկայացնի։

Եթե քաղաքական ուժերը չէին մրցակցում հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու համար, թեժ էր պայքարը հասարակական սեկտորի ներկայացուցիչների ընտրության պրոցեսում։

Մրցույթի արդյունքում Արդարադատության նախարարությունը, որպես հանձնաժողովի անդամներ, ընտրել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին: Հայտնի են նաև ընտրված վեց իրավաբան-գիտնականները՝ Անահիտ Մանասյան, Արթուր Ղամբարյան, Արմեն Մազմանյան, Արսեն Թավադյան, Լևոն Գևորգյան և Տիգրան Մարկոսյան։

Հանձնաժողովին անդամակցելու համար դիմած, սակայն չընտրված անունները ևս հանրահայտ են, ինչպես օրինակ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Իրավունքի Եվրոպա ՀԿ-ն ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Թերևս զարմանալի պիտի չլինի, որ «Սահմանադրության հայր» «հռչակված» Պարույր Հայրիկյանը կփորձի զբաղվել Սահմանադրության բարեփոխմամբ, սակայն տարօրինակն այն փաստն է, որ Պարույր Հայրիկյանի թեկնածությունը առաջադրել էին միանգամից երկու կազմակերպություններ՝ «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» և «Պետությունը հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունները։ Կրկնակի առաջադրված լինելու հանգամանքը, սակայն, չի օգնել և Պարույր Հայրիկյանը ևս դուրս է մնացել հանձնաժողովից։ Հետաքրքիր է, որ ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» ՀԿ-ն ևս որոշել էր զբաղվել Սահմանադրության բարեփոխմամբ՝ ներկայացնելով փաստաբան Հայարփի Սարգսյանի թեկնածությունը։

Հետաքրքիր անունների կարելի է հանդիպել նաև չընտրված իրավաբան-գիտնականների ցանկում։ Օրինակ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի ընտրվել որպես Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ։ Նա իր «չընտրվելը» պայմանավորում է ունեցած քաղաքական հայացքներով՝ «այլախոհ է»։ Ինչո՞ւ, արդարադատության նախկին նախարարը չի լինի հանձնաժողովում, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է՝ Արփինե Հովհաննիսյանի մասնակցությունը 2015 թվականի Սահմանադրության կազմման աշխատանքներին չի դիտվել ինքնին դրական փաստ։

«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում քննադատություն է հնչում 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների գործընթացի և հետագայի վերաբերյալ, և բնական է՝ դա չէր կարող դրական առումով գնահատել։ Քաղաքական որոշում է կայացվել, որ մեզ պետք են իրավաբան-գիտնականներ, և քաղաքական որոշում է կայացվել դիմումի ուսումնասիրության ընթացքում՝ հաշվի առնելով իմ նշած դրական և բացասական հանգամանքները և այդ չափանիշների հիման վրա այդ անձինք են ընտրվել»,- ասել է Ռուստամ Բադասյանը։

Արձագանքելով նախարարին՝ Հովհաննիսյանը գրառմամբ պնդել է, որ ընտրված որոշ «հանձնաժողովականներ» իշխանամետ են, ինչը հնարավոր է ապացուցել նրանց «իշխանամետ» գրառումներով․ «Ձեզ պետք էր համակիրների խմբակ, դուք դա ստացաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»։

Արփինե Հովհաննիսյանից զատ չի ընտրվել նաև նախկին դատավոր Պարգև Օհանյանը։ Նա այն դատավորն է, որը սուրճ արտադրող «Ռոյալ Արմենիայի» գործով արդարացման դատավճիռ կայացնելուց որոշ ժամանակ անց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից: Հանձնաժողովի անդամ չի ընտրվել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը։

ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ին փոխանցեց, որ հանձնաժողովի կազմ ցանկանում էր ընդգրկվել, որպեսզի անմիջական մասնակցություն ունենար Սահմանադրության բարեփոխման աշխատանքներում:

«Ունեինք մշակումներ, մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը, հատկապես իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովման, դատական իշխանության անկախության ապահովման վերաբերյալ։ Ունենք նաև մշակած առաջարկներ մարդու իրավունքների մասով, հենց այդ նպատակով էլ դիմել էի»,- ասաց իրավապաշտպանը։

Սաքունցն ասաց, որ իրեն հայտի չէ՝ ինչ չափանիշներով և մոտեցումներով են ղեկավարվել ընտրություն կատարելիս: «Անկախ ընտրության արդյունքներից, մենք մեր առաջարկները ներկայացնելու ենք, ակտիվ մասնակցելու ենք»,- ասաց իրավապաշտպանը։

Արդարադատության նախարարությունը թեկնածուների ներկայացման հայտարարության մեջ պարզաբանել էր, թե երկրորդ փուլում ինչպես է գնահատվել հայտատուների գործունեությունը․ «Երկրորդ փուլում նախապատվությունը տրվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեցող կազմակերպություններին և անձանց (հաշվի են առնվել իրականացված կամ մասնակցած ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, գրանցած արդյունքները)»։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու: