Հավաք-խորհրդակցություն 2-րդ զորամիավորումում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 29-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, նվիրված մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկմանը:
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում բարձրաձայնվել են առկա խնդիրներն ու առաջարկվել դրանց լուծման ուղիները: