«Լիդիանը» ներկայացրել է իր շահառուներին և բաժնետերերին ապացուցակման հետևանքները

Լուրեր

19.06.2026 | 12:36
Լոռու Ուռուտ գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
19.06.2026 | 12:25
Պատգամավորի թեկնածուներ են կալանավորվել // ՀՀ-ն ու Airbus Helicopters-ը պայմանագիր են ստորագրել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 12:19
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, այդ թվում՝ օտարերկրյա նավի անձնակազմի անդամ
19.06.2026 | 12:15
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
19.06.2026 | 12:07
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
19.06.2026 | 11:55
Թրամփն Իրանի հետ համաձայնագիրն «անվերապահ կապիտուլյացիա» է անվանել
19.06.2026 | 11:44
ԿԸՀ-ն վիճակագրական տվյալներ է ներկայացրել ընտրությունների վերաբերյալ
19.06.2026 | 11:33
«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ․ պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները կամ նշանակել երկրորդ փուլ
19.06.2026 | 11:27
«Նոա»-ն ողջունել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը
19.06.2026 | 11:15
ԵՄ-ն առաջին անգամ միանգամից մեկ տարով կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
19.06.2026 | 11:07
Ըստ ՔԿ-ի՝ 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 դրամ կաշառք են տվել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
19.06.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները` ՈՒՂԻՂ
19.06.2026 | 10:58
ԱԱ-2026. Մեքսիկան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, Կանադան խփեց 6 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 10:47
«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբիկ Հակոբյանի դեմ կրկին իրավական գործընթացներ են սկսվել
19.06.2026 | 10:43
Հայաստանը Airbus-ի հետ վեց H145 ուղղաթիռների ձեռքբերման պայմանագիր է ստորագրել
Բոլորը
Ինչպես արդեն հայտնի է, Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված տևական ապօրինությունների արդյունքում «Լիդիան Ինթերնեյշնլը» նախորդ տարվա ավարտին ստիպված էր դիմել Կանադական դատարան՝ «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն ստանալու համար և սկսել ռեստրուկտուրիզացիայի գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է, որ ս.թ. փետրվարի 5-ի «Լիդիան Ինթերնեյշնլը»  կապացուցակվի Տորոնտոյի ֆոնդային բորսայից:

Հաշվի առնելով, որ «Լիդիանի» բաժնետերերի շարքում կան բազմաթիվ ՀՀ քաղաքացիները և վերջին շրջանում ապացուցակման գործընթացի և դրանից բխող հետևանքների վերաբերյալ Ընկերությանը մշտապես հարցեր են ուղղվում տարբեր քաղաքացիներ կողմից՝ այս առնչությամբ ստորև ներկայացնում ենք մի շարք հարցերի պատասխաններ:

1. Ինչո՞ւ է Տորոնտոյի ֆոնդային բորսան  (ՏՖԲ) ապացուցակում «Լիդիան» ընկերությունը։
Թողարկողի կողմից «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտի» (CCAA) շրջանակներում  պաշտպանության գործընթաց սկսելու պարագայում ՏՖԲ-ն պարտավոր է դադարեցնել բաժնետոմսերի առուվաճառքն ու դիտարկել արագացված ապացուցակման հնարավորությունը։

2. Կարո՞ղ է արդյոք Ընկերությունը կրկին ցուցակվել։
Միայն այն պարագայում, եթե Ընկերությունը կարողանա հաջողությամբ դուրս գալ վերոնշյալ պաշտպանության գործընթացից և բավարարել ցուցակման համար ՏՖԲ-ի կողմից սահմանված բոլոր պահանջները։ Տվյալ պահի դրությամբ դա քիչ հավանական է։

3. Ինչո՞ւ «Լիդիանին» չհաջողվեց համապատասխանել ՏՖԲ-ի ցուցակման պահանջներին։
Ապօրինի շրջափակումն ու կառավարության անգործությունը հանգեցրեց նրան, որ «Լիդիանը» չկարողացավ լրացուցիչ ֆինանսավորում գտնել չնախատեսված ծախսերը ծածկելու համար։ Արդյունքում Ընկերությունը ստիպված եղավ դիմել CCAA պաշտպանության, որը և հանգեցրեց ապացուցակման։

4. Ինչպե՞ս է այս իրավիճակն անդրադառնում «Լիդիանի» բաժնետերերի վրա։
Ընկերության բաժնետոմսերն այլևս չեն կարող վաճառվել ՏՖԲ-ում։ Այնուամենայնիվ, այն բաժնետերերը, որոնք ունեն բաժնետոմսերն այլ կերպ վաճառելու կամ գնելու հնարավորություն, կարող են անել դա ՏՖԲ-ից դուրս։ Ինսայդեր հանդիսացող կամ «Լիդիանի» վերաբերյալ կարևոր ներքին տեղեկատվության տիրապետող բաժնետերերին արգելվում է զբաղվել բաժնետոմսերի առուվաճառքով։

5. Արդյո՞ք «Լիդիանի» բաժնետոմսերը դեռևս ունեն որևէ արժեք։ 
Բաժնետոմսերն արժեն այնքան, որքան գնորդը պատրաստ է վճարել դրանց համար։

6. Արդյո՞ք բաժնետերերը կկարողանան պահանջել իրենց հասանելիք հատուցումը այն դեպքում, եթե «Լիդիանը» սկսի և հաղթի արբիտրաժային գործընթացում։

Եթե արբիտրաժի արդյունքում «Լիդիանը» ՀՀ կառավարությունից ստանա կրած վնասների հատուցումը, ապա Ընկերությունը կկարողանա բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելուց հետո մնացած մասը բաշխել իր բաժնետերերի միջև։ Ամեն դեպքում դատական որոշման կատարումը կարող է տարիներ տևել և չբավարարել բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելու համար։

7. Ի՞նչ կստանան բաժնետերերն այն դեպքում, եթե «Լիդիանը» վաճառի Ամուլսարի ծրագիրը։
Դա կախված կլինի վաճառքի գնից և վաճառքի գործընթացի կառուցվածքից։ Ամեն դեպքում վաճառքի գնի վրա էապես կազդի հանքի տարածքի շրջափակման հանգամանքը, և բաժնետերերը հավանաբար կտուժեն,  եթե Ծրագրի վաճառքի պահի դրությամբ տարածքը դեռևս գտնվի շրջափակման մեջ։ Բացի այդ, վաճառքի դեպքում մնացած գումարը հավանաբար չի բավարարի բաժնետերերին վճարելու համար։

8. Ի՞նչ կլինի բաժնետերերի հետ, եթե «Լիդիանը» շարունակի ծրագիրը։
Ծրագիրը շարունակելու համար «Լիդիանին» անհրաժեշտ է զգալի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչ ներկայիս բաժնետերերին վճարելը, անհրաժեշտ կլինի վճարումներ կատարել այդ ֆինանսավորման մասով։ Բացի այդ, ընթացիկ կապիտալը կարող է վերակազմավորվել CCAA պաշտպանության գործընթացի արդյունքում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կապիտալի զգալի նվազմանը կամ վերացմանը։