Հուսով եմ՝ ԵԽԽՎ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիրծը. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Այսօր ԵԽԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է  Եվրոպայի Խորհրդում քննարկվող  թոփ թեմաներից մեկը։ Զոհրաբյանը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր խավիարակեր լոբբիստների միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները և հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիրծը։ Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիևին, ով հայտարարել է, թե ժողովրդավարություն խնձոր չէ, որ գնաս շուկա և հեշտությամբ գնես։

 

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման, այդ երկրի՝ ԵԽ  անդամակցությունից ի վեր մեր Վեհաժողովի թոփ թեմաներից է։ Տասնյակ անգամներ Վեհաժողովը, ԵԽ նախարարների Կոմիտեն, Մարու Իրավունքների Եվրոպական դատարանը անդրադարձել են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լրջագույն խնդրին, բազմաթիվ բանաձևերում կոչ անելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, խղճի բանտարկյալներին։ և քանիցս մենք հենց այս ամբիոնից լսել ենք Ալիևի ցինիկ պատասխաններն իր երկրում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ  հարցերին։ Ես հիշում եմ խայտառակ 2013 թվականի հունվարըը, երբ մեր գործընկեր Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» և «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալները, թե ինչպես և ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար։ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ, բայց անկեղծորեն պիտի խոստովանենք, որ Լուկայի կողքին, մեղադրյալի  աթոռին, այսօր պիտի նստեն ԵԽԽՎ նախկին  և գուցե նաև ներկա որոշ պատգամավորներ և պաշտոնյաներ ևս, որոնք ադրբեջանական լվացքատան ակտիվ դերակատարներից են եղել։ Ու երբ ԵԽԽՎ այլևս նախկին տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը ինձ դուրս էր հրավիրում դահլիճից, որպեսզի չլսի նաև իր անունը՝ ադրբեջանական  կոռուպցիոն փաթեթում, ես հույս ունեմ, որ մեր կառույցում ստեղծված անկախ քննիչ հանձնաժողովը  անվանական կնշի բոլոր կոռուպցիոներներին, ովքեր ամեն գնով մեր Վեհաժողովում պաշտպանել են սուտը,  կեղծիքը և նպաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակի բանտերում խեղել հարյուրավոր քաղաքական բանտարկյալների՝ բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրեց 130 անձից բաղկացած՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։ Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի  է, երբ Ալիևը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ։