Ղազախստանում շահագործվող հայկական և ղրղզական համարանիշերով մեքենաների տերերին մինչև 2021թ. մարտ ժամանակ է տրվել

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2020 թվականի փետրվարի 1-ից օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենա ունեցող Ղազախստանի քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց տրանսպորտային միջոցը ժամանակավոր գրանցել երկրում՝ մինչև 2021 թվականի մարտի 1-ը հետաձգելով մաքսատուրքի վճարումը: Այս մասին գրում է tengrinews.kz-ն:

Նշենք, որ ԵՏՄ երկրներից Ղազախստան ներմուծված և օտարերկրյա քաղաքացիների պատկանող մեքենաներն այդ երկրի քաղաքացիները կարող են շահագործել հավաստագրով: Բացառություն են 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանից կամ Ղրղզստանից ներմուծված մեքենաները: Դրանք ներմուծվել են մաքսատուրքի արտոնյալ դրույքաչափով և չեն կարող վերահավաստագրվել:

Նշված ժամանակահատվածում Հայաստանից և Ղրղզստանից ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումը Ղազախստանում բավական թանկ կարժենա՝ 2-ից մինչև 7 մլն տենգե (4.200-ից 18.500 դոլար):

Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ավելի քան մեկ տարի երկրում գտնվող հայկական և ղրղզական համարանիշերով ավտոմեքենաները կա՛մ պետք է հեռացվեն երկրից, կա՛մ գրանցվեն: Իրավապահների այս հայտարարությունը լայն արձագանք էր գտել ավտովարորդների շրջանում:

Օտարերկրյա համարանիշերով մեքենաների տերերը պատրաստվում են վաղը՝ հունվարի 31-ին հավաքներ անցկացնել Ղազախստանի 12 քաղաքներում: