Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Քաղաքականություն
30.01.2020 | 14:14Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
«Հայաստանը և Իսպանիան շարունակում են հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման համար»,– ասվում է շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: