Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 170-ի. վիրուսն արդեն տարածվել է ամբողջ երկրում

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 170-ի, վարակվածներինը՝ 7711-ի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս հայտնել է Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեն:

Մեկ օր առաջ հայտնի էր դարձել 132 զոհի և 5974 հիվանդի մասին: Առաջին դեպքը գրանցվել է նաև Տիբեթում, որը երկրի վերջին «մաքուր» շրջանն էր:

Մեկ օրվա ընթացքում իշխանությունները 38 նոր մահվան դեպք են գրանցել. 37-ը՝ Հուբեյում, մեկը՝ Սիչուանում: Միաժամանակ, այս ընթացքում 124 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Դեկտեմբերի վերջին, հիշեցնենք, Չինաստանի իշխանությունները հաղորդեցին Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Կարճ ժամանակ անց մասնագետները տեղեկացրեցին, որ հիվանդության հարուցիչը նոր տիպի՝ 2019-nCoV կորոնավիրուսն է:

Չինաստանից բացի՝ նոր կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թայլանդում, Վիետնամում, Կանադայում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Կամբոջայում և Գերմանիայում: