Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում՝ պետք է վռնդի բոլոր կասկածվողներին. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

 Factor.am-ը զրւոցել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, երեկ արձագանքելով FactorTV-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը հերյուրանք որակեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախի հարցում երրորդ նախագահի ժառանգության մասով։ Փաշինյանը հիշենք, Կապանի ասուլիսում ասել էր, որ դա 7 շրջանների հանձնումն է Ադրբեջանին, ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքի պայմանով։  Մինչ օրս գաղտնազերծված բանակցային փաստաթղթերում առկա է այդ շրջանները հանձնելու դրույթը, ինչի մասին ասել էր ինքը՝ Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։  Ի՞նչ  եք կարծում, արդյոք այս դեպքում կարո՞ղ ենք խոսել հերյուրանքի մասին։

-Եթե մենք հիշենք Մադրիդյան սկզբունքներ կամ Մադրիդյան խարդավանքներ կոչվածը, դա 7 շրջանի հանձնումն է։ Բայց դա Սերժ Սարգսյանի կամ Ազատ Արշակյանի սրտով չի։ Եթե խոսում ենք դրա մասին, չի նշանակում, որ դա ընդունում ենք։ Դա իր ժառանգությունը չի, դա Մինսկի խմբի ժառանգությունն է։ Այդպիսի ժառանգություն ստացել է հայ ժողովուրդը, բայց դա հայերինը չէ, դա հակառակորդների ստեղծած վիճակն է, որի դեմ բոլորս պայքարել ենք։ Երբ Սերժ Սարգսյանն ասում է հերյուրանք է․․․ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժառանգություն է ստացել Մադրիդյան սկզբունքները, որոնք դրված են իր սեղանին։ Սերժ Սարգսյանն ուզել է ասել, որ ինքը չէ դրա հեղինակը։

-Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության այն մարտավարությունը, որ գործընթացին պետք է մոտենալ ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ սկսել նոր էջ։ Եվ, ինչպիսի՞ն կարող է և պետք է լինի մեկնարկային նոր կետը, ի՞նչ հիմնարար սկզբունքների վրա։

-Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ պետք է հաշվի առնվի ազգերի հավասարության և ինքնորոշման իրավունքը։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե Արցախի ժողովուրդը կստորագրի որևէ փաստաթուղթ, կորոշեն, որ միանում են Հայաստանին, ուրեմն՝ ՀՀ-ն ապահովում է այդ միացումը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ճանաչե՛ք Արցախի սուբյեկտ լինելը բանակցություններում, եթե դուք չեք ճանաչում Արցախի մասնակցության իրավունքը, ուրեմն՝ ինձ եք լիազորում, որ ես խոսեմ Արցախի ժողովրդի անունից, բայց որպես ժողովրդավարական երկրի ժողովրդավար ղեկավար, Արցախը պետք է ինձ ընտրի, ուրեմն՝ ես պետք է Արցախում ընտրություն անցկացնեմ, ուրեմն՝ միացում եք թելադրում մեզ։

-Ռոբերտ Քոչարյանը միանգամայն հնարավոր է համարում Աղվան Վարդանյանի ստեղծած հանձնախմբի՝ քաղաքական ուժի վերածվելու սցենարը։ Պարո՛ն Արշակյան, Ձեր գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է քաղաքական այնպիսի շարժում ձևավորել, որը իրական մարտահրավեր լինի այս իշխանությանը։

-Պետք չէ ասել երկրորդ նախագահ, հարկավոր է գրաքննիչ ասել՝ ցենզոր։ Իսկ Աղվան Վարդանյանը հրաշալի մարդասիրական ակցիա է անում, չնայած ես կասեի՝ ազնիվ բան չէ մարդուն մոլորության մեջ գցելը, այսինքն՝ Աղվան Վարդանյանի հանձնախումբը անազատության մեջ գտնվող մարդուն դիտավորյալ մոլորեցնում է, հույսեր է տալիս, բայց չի կարելի նրան այդպիսի հույսեր տալ, բայց հարկավոր է նրան հուսադրել, որ ոչինչ՝ ժամկետ է, կանցնի, ինքն էլ որոշ ժամանակ անց դուրս կգա ազատություն և կգնա մետաքսով կզբաղվի։ Աղվան Վարդանյանի աջակիցների խումբը պետք է լիներ, բայց պետք չէ նրան քաղաքական հույսեր տալ։

-ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Վանեցյանը միջնորդ է հանդիսացել Թովմասյանի կողմից, որը ենթադրաբար իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը։ Արթուր Վանեցյանը կտրականապես հերքում է իր՝ այդօրինակ մասնակցությունը։ Ձեր գնահատամամբ՝ ի՞նչ դերակատարում ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս ամենում։

-Նա պետք է բոլոր դավադրությունների, խարդավանքների մասին հայտներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ինքը դավադրությունների մասնակից լինի, այլ ինքը կանխի, փակի դրանց ասի՝ ձեններդ կտրեք, հենց հիմա գնացեք ձեր ծրագրերը ներկայացրեք իշխանությանը։

-Դե հիմա վարչապետը կարծես նրան է կասկածում հիբրիդային հեղաշրջման համար։ Արթուր Վանեցյանը հերքում է։

-Դե էնա ասեց էլի, հիմա էլ են փոխանակում, «ստուկաչներ» են, ինչեր են, գնացեք ԱԺ-ում ներկայացեք, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, կառավարությունը ծառայում է հայրենիքին, թող հիշեն իրենց երդման արարողությունը։ «Բլատնոյ» ենթամշակույթ է էլի, «էս կամեռից էն կամեռ», գնացեք ներկայացեք ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, պետք է վռնդի բոլոր կասկածվողներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան