Հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված  ձյուդոյի << Գրան պրի >> օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը  / 73 կգ  / մաքուր հաղթանակներ տոնեց  մրցակիցների նկատմամբ  ու մտավ եզրափակիչ։ Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։

– Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 – 8 -ին  անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել, – ասաց ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը: – Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Գոնե կարողանա հանդես գալ Դյուսելդորֆում փետրվարի 21 –ին տեղի ունենալիք ստուգատեսին: Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը . . .

Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև հերթափոխին: Հուսալի տղաներ կան, որոնք վերջերս համալրել են ազգային հավաքականը: Մրցափորձի պակասի պատճառով նրանք առայժմ չեն գործուղվում օլիմպիական նշանակության մրցաշարերի: Փոխարենը երիտասարդները իրենց ուժերը կփորձեն ապրիլ – մայիս ամիսներին կայանալիք Եվրոպայի  գավաթի խաղարկության փուլերին:

Դավթյանը նաև  խոսեց   հավաքական եկող տղաների  տեխնիկական հնարքների զինանոցի մասին: Լավ կլինի, որ տեղերում աշխատող նրա գործընկերները հնարավորինս շատ անդրադառնան այս խնդրին: Սա կթեթևացնի հավաքականի մարզիչների գործը և ավելի շատ ուշադրություն կհատկացվի տակտիկական հարցերին, որոնք  երբեմն խոչընդոտում  են հաջողությանը: