«Կորոնավիրուսից 5997 վարակի և 132 մահվան դեպք է գրանցվել». առողջապահության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Անընդհատ սերտ հաղորդակցության մեջ ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և նոր տվյալներ ենք վերցնում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք է գրանցվել՝ 106 մահվան ելքով։ ՉԺՀ Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով էլ՝ արձանագրվել է 5997 դեպք՝ 132 մահվան դեպքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

«Գրանցվել են դեպքեր նաև այլ երկրներում․ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում։ Հիմնական դեպքերը, որոնք Չինաստանից դուրս գրանցվել են, կապված են այն ճամփորդների հետ, որոնք այդ երկրներ են ժամանել չինական Ուհան քաղաքից։ Չինաստանի իշխանությունը շատ արագ համաճարակ է հայտարարել ոչ միայն Ուհանում, այլ նաև հարակից քաղաքներում։ Դեպի քաղաք դադարեցվել է տեղաշարժը և՛ օդային, և՛ տրանսպորտային միջոցներով։ Հունվարի 23-ին ԱՀԿ-ն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե չի կարծում, որ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության ատակարգ իրավիճակ է։ Ըստ նրանց՝ արտակարգ իրավիճակ է միայն Չինաստանում»,- ասաց Նանուշյանը։

Նրա խոսքով՝ ԱՀԿ կողմից իրականացված գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ վարակի փոխանցման հիմնական աղբյուրը Ուհանի շուկայում ծովամթերքի և վայրի կենդանիների վաճառքի կետերն են և, հնարավոր է, որ վիրուսը նրանցից է մարդկանց փոխանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան