Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ
Քաղաքականություն
27.01.2020 | 22:19«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունվարի 27-ին ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ. այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան գրառումից:
Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ:
Մարուքյանի թեկնածությունը ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից:
Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ: