«Իշխանությանը քննադատելու ցանկացած փորձ կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ, սա վտանգավոր է»․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Հայաստանի նախկին վարչապետ, «Քրիստոնեադեմոկրատական միության» նախագահ Խոսրով Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում է հիբրիդային հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ՝ ասելով, որ հեղաշրջման փորձի ողնաշարը կոտրել են պաշտոնանկություններով, ասաց․ «Ինձ համար հավելյալ մեկնաբանության կարիք ունի հիբրիդային հեղաշրջում թեզը, ես առաջին անգամ եմ նման բան լսում»։

Խոսրով Հարությունյանին ծանոթ է հիբրիդային պատերազմ տերմինը․ «Եթե դա պրոեկտում ենք հայաստանյան իրականության վրա, սկսում եմ ես մտածել՝ արդյոք Փաշինյանը նկատի ուներ, որ եթե որևէ մեկն օգտագործի լրատվամիջոցներն ու խիստ քննադատի կառավարությանը, դա կարելի է որակել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Եթե դա էդպես է, ապա սա ուղղակի սպառնալիք է այլակարծությանը, ժողովդարությանը։ Հուսամ, թե դա էդպես չէ։ Հուսամ, թե վարչապետը դա նկատի չուներ»։

Հակառակ դեպքում, ըստ Հարությունյանի, «ցանկացած փորձ իշխանություններին քննադատելու, կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Սա վտանգավոր է»։

Փաշինյանն այսօր նաև ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական  ընդդիմություն է դարձել և ներքաշվել հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Այս կապակցությամբ  ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորն ասաց․ «Սահմանադրական դատարանը քաղաքական նպատակներին չի կարող ծառայել։ Պետք է ծառայի օրենքին և Սահմանադրությանը։ Թովմասյանի գործողությունների սահմանադրականությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Բոլորը խոսում են այն մասին, որ դա հակառակ է քաղաքական նպատակահարմարությանը։ Դատական իշխանության լեգիտիմությունը պայմանավորված չէ հանրության սպասելիքները բավարարելու կարողությամբ»։

Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ ինքն է հանձնարարել մինչև վերջ ուսումնասիրել Հրայր Թովմասյանի ընտրության առթիվ փաստերը՝ հայտարարելով, որ կեղծիքով ընտրված մարդը ՍԴ նախագահ չի լինելու․ «Դուք համոզվա՞ծ եք, որ կեղծիքով է ընտրվել։ Ես մասնակցել եմ այդ քվեարկությանը։ Հրայր Թովմասյանի ընտրությանը քվեարկությունը եղել է բացառապես օրենքի շրջանակում, թող որևէ մեկն ասի, որ դա եղել է կեղծիքներով»,- հակադարձեց Հարությունյանը՝ հավելելով․ «Եթե գործը ընթացքի մեջ վարչապետը, ամենաազդեցիկ պաշտոնյան, ասում է՝ այնտեղ կեղծիքներ կան, ես սկսում եմ մտածել, որ նա արդեն հանձնարարական է տալիս իրավապահ մարմիններին, որ էնտեղ խախտում  է եղել։ Ակնհայտ է, որ սա արվում է  քաղաքական նպատակահարմարությանը տուրք տալով։ Սա է, որ վտանգ է ժողովրդավարությանը»։

Հարցազրույցի մանրամասները դիտեք տեսանյութում։

Մարինե Խառատյան