Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել
Քաղաքականություն
27.01.2020 | 18:27Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցը հրաժարական է տվել և հայտարարել երկրում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին. հայտնում է Deutsche Welle-ն:
«Գործող կառավարությունում չեմ կարող աշխատել, այդ իսկ պատճառով ամենաարդար տարբերակը կլինի վաղաժամ ընտրությունների և հարցումների անցկացումը, որոնց միջոցով կպարզենք ՝ արդյոք մարդիկ ուզում են, որ մենք շարունակենք աշխատել, թե՝ ոչ»,- ասել է նա:
Նշենք, որ Մարիան Շարեցը Սլովենիայի վարչապետի պաշտոնում էր 2018 թվականից: