Դպրոցների ֆինանսավորման հիմնական սկզբունքի մեջ էական բացթողումներ կան․ ՏԿԶ նախարարության վերլուծությունը

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

ՀՀ ՏԿԶ նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից կատարվել են մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ․ տեղեկացնում է ՀՀ ՏԿԶ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50մլն. դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ, բացառությամբ Երևանի) 2015, 2016 և 2017 թթ-ի ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները: Մասնավորապես, սննդի ծախսերի, հաստիքների քանակի, սաների քանակի և բյուջեների վերլուծության արդյունքում պարզվել է, որ կան խիստ անհամաչափություններ և մի շարք փոփոխություններ թույլ կտան կանոնակարգել ինչպես մանկապարտեզներում սննդի ծախսերի գրեթե տասնապատիկ անհամաչափությունները, սաների թվի, խմբերի թվի և աշխատողների թվի հարաբերակցությունը, այնպես էլ կառաջացնեն լրացուցիչ խնայողություններ:

2. ՀՀ մարզային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության վերլուծությունն իրականցվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ընդհանուր ծրագիր իրականացնող պետական դպրոցների համար՝ տրոհելով դպրոցները կլաստերների ըստ աշակերտների թվաքանակի: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցների ֆինանսավորման հիմնական սկզբունքի մեջ կան էական բացթողումներ, որի հետևանքով բյուջեների վերաբաշխման անհրաժեշտություն կա: Վերհանված ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ դպրոցների ֆինանսավորումը ըստ աշակերտների թվի և դրա համար կիրառվող բանաձևն արդյունավետ չէ:

3. ՀՀ 43 համայնքում աղբահանության ծախսերի վերլուծության նպատակն է պարզել մեկ շնչին բաժին ընկնող աղբահանության միջին ծախսը, գնահատել աղբահանության դիմաց գանձվող վճարների հավաքագրման մակարդակը և հաշվարկել, թե որ դեպքում է աղբահանության գործընթացը դառնում ինքնածախսածածկ: Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել առկա կառավարման և ֆինանսական խնդիրները, նշվել է, որ դրանց վերացման արդյունքում հնարավոր է ունենալ զգալի տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը ներկայացրել է նաև կոնկրետ առաջարկություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այցի ժամանակ ներկայացվել են վերոնշյալ վերլուծությունները: Գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, Վարչապետը կարևորել է նաև համայնքների թվայնացումը, ընդգծել, որ արդյունքում մեծածավալ տեղեկատվություն է լինելու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: