Կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը

Լուրեր

02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. հունվարի  24-ին 88 տարեկան հասակում կյանքից  հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:

Ռոբերտ Ավագյանը 1971 թվականից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամն էր, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ:

Ակադեմիկոս Ավագյանի գիտական հետազոտությունները վերաբերում են փորձարարական ֆիզիկային, տարրական մասնիկների ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի ֆիզիկային, սպինային ֆիզիկային, ճառագայթումների ֆիզիկային, բևեռացված ֆոտոնային փնջերին:

Ռոբերտ Ավագյանը ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ռոբերտ Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ։ Ատանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր:

2003թ-ին Ռոբերտ Ավագյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18.00-20.00-ը, «ՄԱՏՈՒՌ»-հոգեհանգստի սրահում (հասցե` ք.Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայան աչքի հիվանդանոցի դիմաց):

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26–ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից  (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24)  ժամը 12.00-13.30-ը: