Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի միջև կա պայքար, բայց ընդհանուր շահը Հրայր Թովմասյանին պահելն է. Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor.am-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանն է այսօր խուզարկվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գործը վերաբերում է նոտարական գրասենյակներին։ Ընդդեմ Թովմասյանի իրականացվող գործողությունների, նրա պաշտպանն ու աջակիցները տեսնում են քաղաքական հետապնդում։ Դուք ինչպե՞ս կգնահատեք իրադրությունը։

-Ցանկացած այդպիսի պարագայում նախկին իշխող համակարգի ներկայացուցիչը, երբ կանգնում է որևէ իրավական հարցի առաջ, անմիջապես խոսում է քաղաքական հետապնդման մասին։ Դա ակնհայտ պաշտպանական մարտավարություն է բոլորի համար։ Իսկ որ իրավական հարցերի տեղիք կա նախկին համակարգի բարձրաստիճան որևէ ներկայացուցչի նկատմամբ, ես կարծում եմ՝ հանրության մոտ կասկած չկա, այլապես չէինք ունենա այն պատկերը, որը պետք է հասունացներ հեղափոխության պահանջը։ Մյուս կողմից, գործ ունենք և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացի հետ։ Քաղաքական իմաստով կա ուժերի դիրքային պայքարի խնդիր՝ նոր իշխանությունը փորձում է առավել ամուր դիրքեր ունենալ, նախկին իշխանությունն էլ փորձում է պահպանել իր դիրքը և այստեղ Սահմանադրական դատարանը դիմակայության ուղղություններից մեկն է դարձել։ Ձևավորվել է նախկին համակարգի պայմաններում, և նոր իշխանությունը դիտարկում է քաղաքական խնդիր. ազատվել նախկին կազմից, նաև՝ Հրայր Թովմասյանից, որը առավել մոտ է նախկին համակարգին և կարող է որոշակի ընդհանուր շահեր ունենալ։

-Այսպիսի կարծիք է հնչում ՍԴ-ի վերաբերյալ՝ թեև այն ձևավորվել է քաղաքական նախորդ համակարգում, բայց ինչո՞ւ իշխանությունը շանս չի տալիս դատավորներին դրսևորել իրենց կարողությունները նոր Հայաստանի պայմաններում։

-Առերևույթ, երբ տեսնում ենք այս դիմակայությունը, այդուհանդերձ, կոնֆլիկտային իրավիճակը շանս է՝ դրսևորվելու հենց ՍԴ դատավորների համար։ Իհարկե, նրանց համար գուցե ցանկալի կլիներ գտնվել կոմֆորտ միջավայրում, բայց դա դառնում է անհնար։ Գտնվում ենք հին և նոր Հայաստանների կոնֆլիկտային փուլում, այստեղ ցանկալի կլիներ՝ բոլոր հարցերը լուծվեին պայմանավորվածությունների, օրենքների, ինստիտուտների շրջանակում։ Նախկին համակարգում ինստիտուտները զրկված են եղել ֆունկցիոնալ գործառույթների կատարումից, նրանք սպասարկել են խորքային պետության շահերը, որը կազմել է նախկին համակարգը, և այդ ինստիտուտները կենսունակ չեն գործել օրինականության միջավայրում։

-Ո՛չ միայն Հրայր Թովմասյանի, այլ ՍԴ-ի շուրջ ի՞նչ հանգուցալուծում ակնկալել, նույնիսկ վաղ կենսաթոշակի օրենքից դատավորները չեն ցանկանում օգտվել։ Ի՞նչ ակնկալել առաջիկայում։

-Իշխանությունը, կարծես, փորձում է լուծում գտնել սահմանադրական փոփոխություններով՝ ստեղծվում է  խումբ, որը զբաղվելու է դրանով և տեսնենք՝ ինչ լուծումներ կան։ Ոչ ֆորմալ իմաստով՝ դիմակայությունը դեռ կշարունակվի, որովհետև այստեղ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացը պետք է դիտարկել նաև որոշակի ենթագործընթացներով, դրանցից մեկը նախկին իշխող համակարգի շրջանակում տեղի ունեցողն է, որտեղ կա մի շարք թևերի պայքար, որտեղ ընդհանուր շահ կա՝ պահել Հրայր Թովմասյանին և նրա հետևում դիրքավորվել նոր իշխանության դեմ քաղաքական մարտի տեսանկյունից։ Այստեղ կա նաև շահերի բախում նախկին իշխանության ներսում։ Պայքար է ընթանում առաջնորդի համար՝ Ռոբերտ Քոչարյանը պատկերացնում է, որ ինքն է լինելու, Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ հնարավոր կլինի պահել այդ կարգավիճակը ՀՀԿ-ի ձեռքում։ Կան նաև նախկին համակարգը ներկայացնող այլ թիմեր, իր խաղն է փորձում խաղալ Միքայել Մինասյանը և այս աոռւմով ՍԴ-ի աղմկոտ գործընթացը խմորումներ է առաջացնում նախկին իշխանության հարաբերությունների իմաստով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան