Շիրակում մեկնարկել է գյուղաբնակ անօթևանների ԲԳՎ-ների տրամադրումը. շահառուների համար խնդիրներ են առաջացել

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

Գյուղական համայնքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված  բնակիչների բնակարային խնդրի լուծման ծրագրի շրջանակում Շիրակի մարզում արդեն սկսվել է բնակարանների գնման վկայագրերի՝ ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը։

Կառավարությունը, հիշեցնենք, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի գյուղական համայնքների՝ երկրաշարժից անօթևան մնացածների բնակարանային խնդրի լուծման համար հատկացրել է 1 մլրդ 291 միլիոն դրամ։ Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, կա 148 անօթևան ընտանիք, որից 90-ը բնակարանի գնման վկայագիր կստանա, նրանց համար հատկացվել է շուրջ 535 մլն դրամ: Շահառուներից 58-ն էլ նախընտրել է բնակարանաշինական ծրագրից օգտվել: Շիրակ, Գուսանագյուղ, Մարմաշեն, Բասեն և Ջաջուռ համայնքներից շահառուների առաջին տասնյակին  արդեն հանձնվել են բնակարանների գնման վկայագրերը։

 

Պետության կողմից հատկացված գումարով, սակայն, գյուղաբնակ անօթևանները հազիվ թե կարողանան բնակարան գնել՝ առանց գումար ավելացնելու։ Գյուղական համայնքներում վաճառքի հանված բնակարանները քիչ են, շուկայում էլ բնակարանների գնի բարձրացում է նկատվում: Factor.am-ի հետ զրույցում գյուղական տարբեր համայնքների ղեկավարները նշեցին, որ այս ամենը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում շահառուների համար:

«Մարդիկ անպայման պիտի գումար ավելացնեն՝ տուն գնելու համար: Քաղաքում, ասենք, 2 սենյականոց բնակարան գնելն ավելի հեշտ է, քան գյուղում։ Գյուղի սեփական տներն ավելի թանկ են: Տարբեր են՝ 15, 20, արդեն նաև 30.000 դոլարի կարգի։ Գյուղում ցանկացած տան հետ նաև հողամաս, օժանդակ շինություններ կան, իսկ քաղաքում միայն սեփական տուն է, հետը օժանդակ շինություն չկա, որ արժեքը բարձր լինի»,- Factor.am-ին ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ եթե մարդիկ սկսեն ավելի շատ քաղաք տեղափոխվել, գյուղերը կդատարկվեն. «Հետաքրքիրն այն է, որ տվեցին ԲԳՎ-ները, մարդիկ ընտրեցին քաղաքը, գնացին այնտեղ: Այդ գյուղի տները, որ փակեցին գնացին կամ դոմիկները, եթե քանդեցին, հետո եկող հաստատ էլ չի լինի։ Այստեղ լուրջ խնդիր կունենանք։ Այս դեպքում համայնքն է խնդիրների առջև կանգնում։ Կան արդեն օրինակներ, որ քաղաքում տուն են գնել»։

Իսկ ահա բնակարանի գնման համար հատկացվող գումարի չափը պայմանավորված է երկրաշարժի հետևանքով կորցրած բնակարանի սենյակների քանակից ու ընտանիքի անդամների թվից:

«Մեզ մոտ 21 հաստատված շահառուներից 16-ն ընտրել են ԲԳՎ-ի, 5-ը՝ շինարարության տարբերակը: Վաճառքի տներ կան, բայց ավելի թանկ են, քան ԲԳՎ-ով տրված գումարն է։ Գները սկսվում են 12-13.000 դոլարից, դա էլ՝ առանց հողակտորի, միայն բնակելի տունը: Մեր շահառուները հիմնականում 3 սենյականոցի շահառու են, 3 սենյակի դեպքում 5 մլն 200 հազար դրամ է տրվում։ Տուն գտնելն այս դեպքում դժվար է, մարդիկ պիտի գումար ավելացնեն, որ կարողանան գնել»,- մեզ հետ զրույցում ասաց Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:

Նրա խոսքով՝ այս պայմանների դեպքում գյուղաբնակներից շատերը ստիպված են լինելու լքելու գյուղն ու բնակարան փնտրել քաղաքում: Սակայն այդքան էլ հակված չեն այդ տարբերակին, քանի որ կկորցնեն իրենց ապրուստն ու աշխատանքը:

«Մարդիկ հիմնականում հակված են գյուղում մնալուն, որովհետև այստեղ տնտեսություն ունեն ստեղծած: Կան նաև մարդիկ, որ ուզում են քաղաքում ապրել, իրենց ավելի ձեռնտու է քաղաքում բնակարան գնելը»,- հավելեց Համայակյանը։

Մարմաշեն համայնքի ղեկավարի պնդմամբ էլ՝ գյուղում ընտանիք պահելն ավելի հեշտ է, քան քաղաքում, որտեղ աշխատանք չկա:

«Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն ուզում գյուղից դուրս գալ, ունեն իրենց տնտեսությունը։ Այսօր քաղաքում հեշտ չի աշխատանք գտնելը, իսկ գյուղում գոնե հնարավոր է անասնապահությամբ, հողագործությամբ ինչ-որ տեղ ընտանիք պահել։ Երիտասարդներն են ավելի շատ ընտրում քաղաքի տարբերակը»,- նշեց Կարեն Արշակյանը։

Անկախ առաջացած խնդիրներից՝ գյուղաբնակ անօթևանները 6 ամիս ժամանակ ունեն բնակարան գնելու համար, հակառակ դեպքում՝ պետությունը տվյալ ընտանիքի նկատմամբ իր պարտավորությունը կհամարի ավարտված, իսկ սա պետության կողմից նրանց տրվող վերջին աջակցությունն է։ Ծրագրի ավարտը նախատեսված է հոկտեմբերին, իսկ բնակարանների գնման վկայագրերը մինչև փետրվարի վերջ կտրամադրվեն բոլոր շահառուներին:

Է.Չոբանյան