«Այլևս երբեք․․․». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ​ Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

««Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի և Յադ Վաշեմի համագործակցությամբ, տեղի է ունենում համաժողովը: Շնորհակալություն հայտնելով համաժողովի​ մասնակից երկրներին համերաշխության համար՝ նա ուղերձ է հղել՝ հիշել և երբեք չմոռանալ:

Ելույթներով հանդես են եկել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Յադ Վաշեմի խորհրդի նախագահ, Հոլոքոսթը վերապրած ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն:

Ելույթ ունեցողները նշել են, որ պատահական չէ, որ համաժողովը տեղի է ունենում Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը՝ համաժողովը ևս մեկ անգամ հղել է այն ուղերձը, որ հակասեմիտիզմը, այլատյացությունը, ռասիզմը, անհանդուրժողականությունը չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում: Դրանց հիշատակումը, ճանաչումը և աներկբա դատապարտումը բոլորի բարոյական պարտքն է և առաջնային պարտականությունը՝ հանուն անցյալի և մարդկության ապագայի։

Նշվել է, որ Յադ Վաշեմում հավաքված առաջնորդներին համախմբել է պատասխանատվությունն անցյալի և ապագայի հանդեպ։ Հիշողությունն անհրաժեշտ է՝ չմոռանալու զոհերի և վերապրածների տառապանքների մասին,​ թույլ չտալու, որ այլևս երբեք որևէ երկրում որևէ ժողովրդի կյանքում, որևէ անգամ նման հանցագործությունները կրկնվեն: Որպես պատասխանատվություն ապագայի և սերունդների հանդեպ՝ նրանք հնչեցնում են «Այլևս երբեք․․․»:

Բազմազգ նվագախումբը և երգչախումբը մաեստրո Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ​ երաժշտության համամարդկային լեզվով ուղերձ են հնչեցրել հանուն խաղաղության և ներդաշնակության:

Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ:

Հայաստանի նախագահը և համաժողովի մասնակից մյուս պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում: