Երևանը մոտ օրերս նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը. քաղաքապետի խոսնակ

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանը մոտ օրերս նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ ու ձնամաքրմամբ:

«Չարչրկված թեմայի մասին (հուսով եմ՝ վերջին անգամ):

Նախ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ եւ ձնամաքրմամբ:

Իսկ հիմա՝ երկար ու կարեւոր տեքստ 

Նախօրեին ավագանու Լույս խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը հարցազրույց էր տալիս Factor TV-ին ( (հղումը՝ մեկնաբանությունում)

Ի շարս այլոց, պարոն Խաժակյանը, այս անգամ մի քիչ ավելի զգույշ ձեւակերպումներով խոսում էր իբր Կամազների փոխարեն քաղաքին «փո՛ղ, փո՛ղ» տալու մասին:

Պարոն Խաժակյանի խոսքից, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Կամազների գնման եւ նվիրատվության եռակողմ (ու հրապարակային) պայմանագրեր ստորագրած տնտեսվարողները, խոշոր ու փորձառու գործարարներ լինելով հանդերձ (չհաշված Չինաստանի դեսպանությունը), տեղյակ չեն եղել ո՛չ ձեռքբերվող գույքի միավորի արժեքից, ոչ բնույթից, ու առհասարակ, ոչ մի բանից ընդհանրապես տեղյակ չեն: Էդպես, «բիրտ ռեժիմի» ռեպրեսիաների հեռանկարից վախվորած, անտեղյակ մարդիկ են:

Տպավորություն ունեմ, որ այն բանից հետո, երբ հանրության համար դարձավ, որ «փո՛ղ, փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան»-ը պարզունակ սուտ է, հարգարժան պարոն Խաժակյանը, կարծես թե փորձում է փրկել իրավիճակը եթերում բարդ համադասական նախադասություններ հնչեցնելով, պարզ ասած՝ փորձում է շատ բառերի հետեւում սվաղել կեղծիքը: (Հիշեցնեմ` Խաժակյանի կուսակից, խորագիտակ պատգամավոր հարգարժան Ani Samsonyanն օրերս ԱԺ ամբիոնից ասաց, թե իր թիմակիցները նման պնդում չեն արել):

Մի հնարք էլ կա, որ օգտագործում է Խաժակյանը՝ երբ հարցնում են՝ փաստ բեր, որ «փո՛ղ, փո՛ղ են տվել», ասում է՝ «այ, որ ԱԺ հանձնաժողովը ձեւավորվեր, նվիրատուին կկանչեինք եւ կքննեինք, հարցեր կտայինք, կպարզեինք»:

Մի կողմ թողած հարգարժան գործըներոջ՝ սեփական խոսքի արժեքի վերաբերյալ գնահատականը՝ առաջարկում եմ նրան [վեր]ընթերցել ԱԺ Սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 22-րդ հոդվածի 1-ին մասերը, համաձայն որոնց, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, ձեւավորվելու պարագայում անգամ, իրավասու չէր լինի ո՛րեւէ պարագայում հարցաքննության հրավիրել ո՛րեւէ տնտեսվարողի: Ի դեպ, իրավաբան գործընկերներիս հուշմամբ տեղեկացնեմ նաեւ, որ նույնպիսի իրավակարգավորում է նախատեսված նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով 

Այնպես որ, ցավով ստիպված եմ հիասթափեցնել սիրելի գործընկերոջս՝ ամեն գնով հարցաքննություններ կազմակերպելու մարմաջը բավարարելու օրենսդրական հնարավորություն այստեղ էլ չկա:

Խորագիտակ պատգամավոր, հարգարժան Անի Սամսոնյանն այս օրերին ԱԺ ամբիոնից իր եւ իր թիմակիցների մտավոր, բարոյական ու մարդկային այլ բարձր հատկանիշների մասին էր անընդհատ խոսում՝ կոչ անելով ընդդիմախոսներին գոնե ձգտել հասնել այդ անհաս բարձունքին:

Ok, jan.

Հ. Գ. Ինչպես վերեւում ասացի, մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ Կամազը: Հանձնման-ընդունման գործընթացի վերջնական ավարտից հետո կներկայացնենք մանրամասները:
To be continued…»,- գրել է նա: