«Այնպիսի անկախություն և ազատություն, որ ունեն այսօր դատավորները, երբեք Հայաստանի պատմության մեջ չեն ունեցել». ԲԴԽ անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյան Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա սահմանադրական փոփոխություններին՝ ասաց, որ «չկա վերջնական ձևակերպված նախագիծ կամ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինեն այդ փոփոխությունները»։

Նշենք, որ 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ։

«Կա մի կողմից գիտակցում, որ Սահմանադրությունը պարունակում է խնդրահարույց դրույթներ, որոնք ինչ-որ իմաստով խոչընդոտում են այսօրվա բարեփոխումներին, և անհրաժեշտություն կա այդ փոփոխություններն իրականացնել։ Իսկ կոնկրետ բովանդակության վերաբերյալ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կլինեն, ինչ լուծումների կգա հանձնաժողովը, այդ հարցը բաց է և մեծապես պայմանավորված է այն հանրային քննարկումներով, որոնք զուգահեռ կընթանան»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում, Սահմանադրությունը, որպես այդպիսին, հանրային կոնսենսուսի արդյունք պետք է լինի»։

Մեկնաբանություն կա, որ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների է գնում նաև Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար։ Այս մասին հարցին ի պատասխան՝ ԲԴԽ անդամն ասաց. «Չէի համարի, որ դա հիմնական դրդիչն է այս գործընթացի, սակայն նաև այս Սահմանադրական փոփոխությունների գործընթացում կարող են որոշ փոփոխություններ վերաբերել Սահմանադրական դատարանին, Վճռաբեկ դատարանին, ընդհանուր մեր դատական համակարգին»։

Այսօր նաև առաջարկներ են հնչում կիսանախագահական համակարգին վերադառնալու վերաբերյալ: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է վերադարձը կիսանախագահական համակարգին, Քոչարյանը պատասխանեց. «Չեմ կարող բացառել ցանկացած հնարավոր լուծում, բայց անձամբ ինձ համար այն փաստարկները, որ կհիմնավորեն կիսանախագահականին անձնելու, այնքան էլ հստակ չեն։ Կիսանախագահականին վերադառնալու փաստարկներն այնքան էլ հստակ չեն»։

Հարցին, թե որպես ԲԴԽ անդամ ինչպե՞ս է գնահատում դատարանների անկախությունը, Վիգեն Քոչարյանն ասաց. «Հղում կկատարեի գործընկեր դատավորների կարծիքին, որ այնպիսի անկախություն և ազատություն, որ ունեն այսօր դատավորները, երբեք Հայաստանի պատմության մեջ չեն ունեցել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան