«Արյուն է փորձ արվում հեղել». Արման Բաբաջանյանը՝ հեղաշրջման փորձի և պատվիրատուների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
Բոլորը

Հասարակությունը դեռ չէր մարսել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան, ինչպես նաև հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկությունները, և այսօր հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված տղամարդը մուտք է գործել «Էրեբունի պլազա», կրակոցներ արձակել: Նա վնասազերծված է: Այս թեմաների շուրջ Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

– Պարո՛ն Բաբաջանյան, վերջին դեպքն ինչպե՞ս եք բնութագրում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում:

– Նաև Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի աշխատասենյակի պատուհանի գոգին գտնված կրակոցի ապացույցը ևս այս շղթան է անհանգստության, և ես կարծում եմ, որ սա ահազանգ է՝ մեր երկրում լրջագույն վերատեսության ենթարկելու իրավապահ համակարգը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում կարող է սկիզբ դրվել մի՝ արդեն ահաբեկչության նմանվող հանցագործությունների շղթայի, շրջափուլի, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Եվ այս իմաստով չափազանց կարևոր է, որպեսզի իշխանության արդեն հանցավոր դանդաղկոտությանը վերջ տրվի, և մենք արագորեն լծվենք իրավապահ համակարգը թափ տալու, մաքրելու, այս դիմադրող ռեժիմից դուրս գալու և հատու քայլերով երկրում բույն դրած հանցավոր այս մտադրություններն արմատախիլ անելու համար: Ես արդեն առիթ ունեցել եմ խոսելու, որ հեղափոխությունից 1.5 և ավելի ժամանակ է անցել, իրենց նախկին դիրքերին են վերադառնում օլիգարխները և նրանց ենթակա հանցավոր բանդաները, և մենք արդեն տեսնում ենք, որ առանձին օլիգարխներ, որոնք ամիսներ առաջ նույնիսկ կվախենային իրենց գտնվելու վայրի մասին հանրությանը տեղեկացնել, այսօր անարգել հայտարարություններ են անում, հոխորտում են իշխանություններին, ծաղրում ու հեգնում են իշխանությունների գործողությունները և իրավապահ մարմինների քայլերը: Սա ուղղակի անթույլատրելի է, և ես կարծում եմ, որ անելիքի համալիր փաթեթ կա՝ իրավապահ, ուժային կառույցների՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի և հատկապես դատական իշխանության, որովհետև այնտեղ ևս մեծագույն դժվարություններ ունենք: Դրա ապացույցն է, օրինակ, Մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունը, որի սկզբնավորումը պարբերաբար վիժեցվում է գործով մեղադրվողների պաշտպանների կողմից:

– Ձեզ համար, այսինքն, միանշանակ է, որ այս դեպքերը պատահականություն չե՞ն:

– Հայաստանում ինչպես հեղափոխությունն է եղել բացառիկ, խորապես համոզված եմ, որ այնպես էլ հակահեղափոխությունն է բացառիկ: Հայաստանում պետականության զգացողություն ունեցող, հայրենիքի զգացողություն ունեցող գործիչներ հակահեղափոխական ճամբարում չունենք: Ունենք, հակառակը, պետության և պետականության զգացողությունից զուրկ մանկուրտներ, ովքեր միջոցների մեջ խտրություն չդնելու՝ իրենց գործելաոճը քանիցս ապացուցել են, երբ եղել են իշխանության, և նաև այն ժամանակ, երբ չեն եղել իշխանություն: Վերջին շրջանը հենց դրա վկայությունն է: Եվ ինձ համար գոնե հասկանալի է, որ այդ շրջանակներին և նրանց հովանավոր արտաքին ուժերին հանգիստ չի տալիս, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել անարյուն:

– Արտաքին ո՞ր ուժերին, պարո՛ն Բաբաջանյան:

– Ես կարծում եմ՝ այն կենտրոնները, որոնք Հայաստանում հինգերորդ շարասյուն են աշխատեցնում: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ուժերը չեն կարողանում հանգստանալ այն կարևոր իրողությունից, որ 2018 թվականի իրադարձությունները տեղի ունեցան անարյուն, առանց մեկ մարդկային կորստի: Այդ արյան չգոյությունն է երաշխավորում Հայաստանի ապագան, ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ արյունը հիմա փորձ է արվում հեղել և դրանով կախվածության մեջ դնել Հայաստանը արտաքին այն կենտրոնից կամ կենտրոններից, որոնք չեն ուզում, որ Հայաստանը այդ արյան բացակայության փաստից կարողանա դուրս գալ անվնաս և դրանով ապացուցի իր կենսունակությունն ու մղումները դեպի ինքնիշխան և հզոր Հայաստան կերտելու իր ցանկության մեջ: Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, չի վերաբերում բացառապես Հայաստանի ներքին անվտանգությանը, սա այլևս ՀՀ-ի արտաքին անվտանգությանն ուղղված մարտահրավեր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան