Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 617-ի. չինական երկու քաղաք մեկուսացվել է

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 617-ի: Այս մասին գրում է Regnum-ը՝ վկայակոչելով Չինաստանի շրջաններում հիգիենայի և առողջապահության հարցերի հանձնաժողովների հրապարակած տեղեկությունները:

Նշվում է, որ հիվանդացության ամենամեծ թիվը գրանցվել է կենտրոնական Հուբեյ նահանգում. այստեղ 444 մարդ է հիվանդացել: Նշենք, որ այս նահանգի վարչական կենտրոնն է Ուհան քաղաքը, որտեղ առաջին անգամ բացահայտվել է այս հիվանդությունը: Այստեղ են գրանցվել նաև կորոնավիրուսի նոր շտամի հետևանքով 17 մահերը:

Հուբեյից բացի՝ 32 հիվանդ կա Գուանդուն նահանգում, 27 հիվանդ՝ Չժենցզյան քաղաքում, 16 հաստատված և 22 ենթադրյալ դեպք՝ Շանհայում, 14-ը՝ Պեկինում:

Միաժամանակ, չինական երկու քաղաք մեկուսացվել է: Ուհանից բացի, որտեղից սկսել է տարածվել հիվանդությունը, այսօր դադարեցվել է Հուանգան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը:

Քաղաքում պետք է չեղարկվել բոլոր զանգվածային միջոցառումները, դադարեցնեն կենտրոնական շուկայի աշխատանքը: Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել, առանց հատուկ անհրաժեշտության, չհեռանալ քաղաքից: