Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի:

2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես քաղաքային գրադարան:

Եկեղեցում կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: Ընթերցողներին հրամցվում է 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքեր:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` գրադարանի բացմանը ներկա են գտնվել  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը, վարչական շրջանների մի շարք ղեկավարներ և տեղի բնակիչներ:

Ըստ Կեսարիայի քաղաքապետի՝ 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60.000 ընթերցող:

Հիշեցնենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1835-1838թթ.:

Եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ մի մասը կրկին մաքրվել և բացվել է։