«Երևանում օդի ամենամեծ աղտոտվածությունը Խանջյան և Ագաթանգեղոս փողոցներում է». Գայանե Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
Բոլորը

Երևանում շուրջօրյա դիտարկումներ ենք իրականացնում՝ ազոտի և ծծմբի երկօքսիդների, փոշու, գետնամերձ օզոնի, ինչպես նաև փոշու մեջ ծանր մետաղների պարունակության մասով։ Հոկտեմբեր-դեկտեմբերին փոշու պարունակությունը մի փոքր ավելացել է․ մոտ 1․5 անգամ՝ նախորդ երեք ամիսների համեմատ։ 2019 թվականի ընթացքում մթնլորտային օդում փոշու կոնցենտրացիան չի ավելացել։ Այս մասին այսօր՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկման ընթացքում նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, կան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման դեպքեր։

«Դեկտեմբերի ընթացքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի 40% գերազանցում է եղել։ Դա արդեն մտահոգիչ է, որովհետև ստացվում է, որ մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան բավականին բարձր է։ Տարվա ընթացքում փոշու կոնցենտրացիան էականորեն չի փոխվել։ 2018-ի համեմատությամբ՝ նույնպես մեծ փոփոխություններ չկան։ Ծծմբի և ազոտի երկօքսիդների մասով գերազանցումներ չունենք։ Քաղաքում համեմատաբար ամենաաղտոտված հատվածն Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է, որտեղ դիտակայանում հաճախակի ենք ունենում գերազանցումներ»,- ասաց Գայանե Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան