Կորոնավիրուսը հասավ ԱՄՆ. Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչ է արել արտակարգ նիստ հրավիրել

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վիրուսը սկիզբ է առել Չինաստանից ու արագորեն տարածվում է այլ երկրներում: Չինաստանում գրանցվել են տասնյակ զոհեր. գրում է amerikayidzayn.com-ը:

Չինաստանը կոչ է արել այս շաբաթ հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ նիստ: Պեկինը ցանկանում է տեղեկություն տրամադրել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:

Չինաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Վուհանի շրջանի իշխանությունները, որտեղից սկիզբ է առնում կորոնավիրուսը, խստացրել են շրջանի տարածք մարդկանց մուտքն ու ելքը: Վերջին տեղեկույունների համաձայն Վուհանի շրջանում վիևրուսից մահացածների թիվը հասել է 17:

Այս հիվանդության համաճարակը ընդգրկել է երկրի հարավային նահանգները, ներառյալ Գուանգդոնգը, Շանհայն ու մայրաքաղաք Պեկինը:

Բացի այդ, այսօր արդեն հիվանդության դեպքեր գրանցվել են մի շարք այլ երկրներում, ներառյալ Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Ֆիլիպիններում ու երեկվանից արդեն՝ Միացյալ Նահանգներում:

Միացյալ Նահանգներում հիվանդությունն արձանագրվել է 35 ամյա մի տղամարդու մոտ, ով բնակվում է Վաշինգտոն նահանգում ու անցած շաբաթ էր վերադարձել Վուհանից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Մասնագետների տվյալներով կորոնավիրուսից մահանում է հիվանդների երկու տոկոսը: Այս ցուցանիշը սակայն կարող է փոխվել ինչպես ավելի վատ, այնպես էլ դեպի ավելի դրական ուղղությամբ, քանի որ հետազոտություններն այս հիվանդության շուրջ դեռևս շարունակվում են:

Այս զարգացումները հիշեցնում են SARS տեսակի համաճարակը, որը նույնպես սկիզբ էր առել Չինաստանից՝ խլելով շուրջ 800 մարդկային կյանք: