Նպաստ ստանալու 30 բալը դառնում է 28. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում, նշանակում է՝ ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նպաստի համար անհրաժեշտ միավորները 30-ից դարձնել 28: Սրա շնորհիվ, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, համակարգ մուտք կգործի շուրջ հազար ընտանիք:

Վարչապետն էլ նշեց, որ թոշակի ավելացման հաշվին ընտանիքների անապահովվածության միավորները նվազել են, և նրանք դուրս են մնացել նպաստի համակարգից: Փոփոխման նպատակը 11 հազար ընտանիքների պարագայում նպաստի համակարգը պահպանելն է:

«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է, որովհետև մենք նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք դրսևորում, բայց մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով այս անցումային ժամանակահատվածում հնարավորություն տանք, որ ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ևս հազար ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն: Մեր նպաստառու ընտանիքներին մեր կոչը հետևյալն է՝ նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու: Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում, նշանակում է՝ ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամներն աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մի ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար պետք է ստեղծել բոլոր պայմանները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան