Անասնագոմերում հեղձուցիչ օդ է, ասում ենք՝ կովերը հանկարծ չմրսեն. Փաշինյանն անդրադարձավ կաթի գնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե խնդիր կա, որ կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գներից: Մյուս կողմից՝ կան արտադրողներ, որոնք Հայաստանում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել:

«Ամենակարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց՝ անասնագոմերում հեղձուցիչ, տաք օդ է:

«Մենք այն կանխավարկածով ենք, որ այնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև մինուս 30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է: Եվ ընդհակառակը, այն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք, խանգարում է նրանց նորմալ կաթնատվությանը, պետք է նրանց ապահովել մաքուր օդով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան