Մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ ծննդատների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծննդատների թեմային: Նա ասաց, թե երեկ Հ1-ի եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուրի ծննդատնից:

«Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը. հարցրազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար սահմանված չափանիշներին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա, և Նոյեմբերյանում կա ծննդատուն՝ շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված:
«Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունն ավելի մոտիկ են Ոսկեպարին, քան Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր: Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, որ այս ամենն ասում է՝ ցույց տալու համար, թե հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում:

«Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվականի: Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան