ԵՄ-ն պատրաստակամ է բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով օժանդակել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի  և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության դերակատարումը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս առումով շեշտվել է հատկապես ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նշված ոլորտների ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների սահմանումը: Արմեն Հարությունյանն ընդգծել է դրանց նշանակությունը հատկապես 2018թ. տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Տիկին Անդրեա Վիկտորին բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կողմից դրսևորվող հետևողականությունն ու առարկայական ձեռնարկումները՝ փոխանցելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով այդ նախաձեռնություններին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Իր հերթին պարոն Վասիլիս Մարագոսը նկատել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է ինչպես բարեփոխումների ռազմավարական ուղղությունների նախանշման, այնպես էլ իրականացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում դատախազության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները, որոնց ուղղությունների մասին նախնական քննարկումներ էին ծավալվել դեռևս 2019թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած հանդիպման ընթացքում: Խոսքը, վերաբերում է, օրինակ, այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի ներդրմանն համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակությանը, որի արդյունքում էականորեն կնվազեն խափանման միջոց կալանքի կիրառման դեպքեր:

Բացի այդ, նկատի ունենալով, որ վերջին շրջանում ավելանում է համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով կատարված հանցագործությունների թիվը և դրանց քննության ընթացքում երբեմն առաջանում են որոշակի դժվարություններ՝ ՀՀ դատախազության կողմից առաջարկվել է քննարկել դատախազների և քննիչների համար կիբերհանցագործությունների գործերով քննության մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, հմտությունների կատարելագործման այլ եղանակների կիրառման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, կոռուպցիոն և ֆինանսական հանցագործունթյունների գործերով դատավարական հսկողություն իրականացնող  դատախազներին մեթոդաբանական, փորձագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք է առաջանալու, որը ևս ԵՄ ծարգրերի շրջանակում գործակցության լայն հնարավորություններ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված բոլոր ուղղություններով համագործակացության նախագծեր մշակելու, այդ նպատակներով շփումներն առավել ինտենսիվ դարձնելու վերաբերյալ: