Հայաստանը Իրանում ճգնաժամի դեպքում առաջին անգամ դիմակայունության լայն պլան է մշակել․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Հեղափոխությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ էր։ Վերջին ամիսներին, սակայն, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ կան, հունվարի 11-ին ունեցանք վիրավոր։ Իսկ 2019-ին ադրբեջանական կրակոցներից, ըստ Դատախազության, 4 զոհ ենք ունեցել հակառակորդի գնդակից։

Factor TV-ն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց սահմանային իրադրությամբ և ընդհանուր անվտանգային միջավայրով․ «Սահմանի ընդհանուր հանգստությունը չի բերել իդեալական արդյունքի, որ ընդհանրապես զոհ չունենանք։ Ցավոք սրտի, ունեցել ենք զոհեր։ Մեր առջև մաքսիմում խնդիր ենք դրել ընդհանրապես չունենալ սահմանագծին զոհ, և ո՛չ միայն սահմանագծին, այլ անել բարեփոխումներ, որ բանակում զոհերի թիվը զրոյին հասնի։ Ցավոք սրտի, դեռ չենք կարողացել ապահովել։ Կարևոր արդյունք է, որ ունեցել ենք փրկված կյանքեր։ Սահմանն ավելի խաղաղ է, քան առաջ էր։ Դժվար է ասել՝ դա ինչքան կշարունակվի, բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ դա հնարավորինս երկար շարունակվի, որովհետև այդ հանդարտությունը բխում է մեր շահերից»։

Անվտանգության խորհրդի քարտուղարի գնահատմամբ՝ Իրանի շուրջ ճգնաժամը ամբողջովին դեէսկալացիայի է ենթարկվել, թեև կան խնդիրներ․ «Հենց հունվարի 3-ից մենք ակտիվ աշխատել ենք։ Մենք նախկինում էլ պլան ենք ունեցել հնարավոր ճգնաժամի դեպքում, բայց նոր ճգնաժամը մեզ ստիպել է այդ պլանը վերանայելու։ Ավելի լայն պլան ենք հիմա գծում։ Մեծ մասը արդեն պատրաստ է, մենք նաև նախանշել ենք, թե օրինակ որոնք են այլընտրանքային ճանապարհները, որոնցով կներմուծենք առաջին անհրաժեշտ ապրանքների և էներգետիկ համակարգում անհրաժեշտ ապրանքները, որոնք հիմա Իրանի միջոցով ենք ներմուծում։ Դրանք բոլորը պետք է կարողանանք պլանի մակարդակով լուծել և հնարավոր ճգնաժամի դեպքում դրանց լուծում տանք։ Ի դեպ, այս առումով հետաքրքիր է, որ նախկինում երբևիցե այդպիսի պլան չի եղել, և մենք առաջին անգամ ենք սա արել, և մեր դիմակայությունը՝ որպես կառավարման համակարգ, շատ բարձր մակարդակի վրա է գտնվում»,- Factor TV-ի հետ զրույցում պատասխանում է Արմեն Գրիգորյանը։

Անցած տարում Զինված ուժերը համալրվեցին գերժամանակակից զենքերով՝ ՏՈՐ համակարգ, ՍՈՒ 30-ները և այլն։ Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ Հայաստանն ունի սպառազինության 80 պայմանագիր՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ բնույթի։ Հայաստանի ռազմական սպառազինության հիմնական աղբյուրը Ռուսաստանն է և հիշում ենք՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հնչեցրել է ամերիկյան զենքի մատակարման առաջարկ։

Factor TV-ի հարցին՝ այս մասով ի՞նչ տեղաշարժ կա, արդյոք Հայաստանը դիվերսիֆիկացնում է զենքի մատակարարման աղբյուրները, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց․ «2019 թվականը եղել է աննախադեպ սպառազինության ձեռքբերման առումով, և մենք այստեղ լուրջ ներդրումներ ենք ունեցել և արդյունքները արդեն մի մասով տեսանելի են, մյուս մասով՝ տեսանելի չեն, բայց կարող եմ վստահեցնել, որ ձեռքբերված սպառազինությունը աննախադեպ է, և դա բարձրացրել է մեր բանակի մարտունակությունը։ Մենք բաց ենք զենքի ձեռքբերման բոլոր տարբերակները քննարկելու համար։ Պետք է հաշվի առնել, որ ամերիկյան սպառազինությունը թանկ հաճույք է, և Հայաստանի այսօրվա կարողությունները այդ առումով սահմանափակ են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան