Հունվարի 1-ից ՀՀ աշխատող քաղաքացիները 2․5-4 մլրդ դրամ հավելյալ աշխատավարձ են ստանալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոչ մի քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով առողջապահական հարկի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպե՞ս պետք է լուծենք այդ հարցը: Կառավարությունում մի քանի անգամ այդ թեմայով քննարկումներ են եղել, և այս պահին արձանագրում ենք, որ Կառավարությունում այդ հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չկա: Եվ սա հրավեր է բոլորիս՝ քննարկել այդ հարցը. ինչպե՞ս և ի՞նչ քայլերով ենք մենք լուծելու խնդիրը, որպեսզի ՀՀ ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցի դռներին»,- հավելեց վարչապետը:

Ինչ վերաբերում է եկամտահարկի փոփոխությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն շարունակվելու է:

«Առնվազն տեսանելի փուլում եկամտահարկը դառնալու է 20 տոկոս: Մի տվյալ կա, որը կարող եմ հրապարակել. 2020 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի փոփոխությամբ և գումարած նրան, որ նվազագույն աշխատավարձը ավելացել է, ՀՀ քաղաքացիները, առանց աշխատավարձի դրույքաչափերի փոփոխության, ամեն ամիս 2.5-4 մլրդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: