««Յուքոմի» և «Բիլայնի» միավորման դեպքում ռիսկերն ակնհայտ են». Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 18:20
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
Բոլորը

Ռազմարդյունաբերության ոլորտին անցյալ տարի լրացուցիչ մեկ միլիարդ դրամ է հատկացվել: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը, մանրամասնելով ռազմարդյունաբերության ոլորտում տարվող աշխատանքները, նշեց. «Պաշտպանական գերատեսչությունների հետ հստակեցվում է խնդիրների լուծման կարիքը: Արտադրվելու է զինամթերք, տարբեր տեսակի զինատեսակներ, համակարգային լուծումներ: Խոսքը հետախուզական անօդաչու թռչող սարքերի մասին է, հարվածային թռչող սարքերի մասին է»:

Հակոբ Արշակյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձավ նաև կապի ոլորտում սպասվող առաջիկա խոշոր փոփոխություններին: Խոսքը, մասնավորապես, «Բիլայնի» վաճառքի մասին է. գնորդը «Յուքոմ» ընկերությունն է, որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքին և մերձավոր շրջապատին:

«Այժմ մեծ քննարկում է տեղի ունենում: Այսօր այդ քննարկումներից մեկը տեղի է ունեցել վարչապետի գրասենյակում: Տարբեր տեսակի ռիսկեր կան՝ թե՛ միավորման, թե՛ չմիավորման դեպքում: Ռիսկերն ակնհայտ են ֆիքսված կապի գերիշխող դիրքի հետ կապված, և այլ ռիսկեր կան, որոնք մանրամասն կգնահատվեն»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան