Գյումրիի անօթևան ընտանիքների համար յուրօրինակ սոցիալական թաղամաս կկառուցվի

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, երկու անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելուց հետո, հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. հիմնադրամը սոցիալական բնակարանների կառուցման յուրօրինակ ծրագիր է սկսում, արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Կառուցվելու է 50 բնակարան-քոթեջ,  որոնք անհատույց տրվելու են անօթևան շահառուներին։

«Կառուցվելու են քոթեջներ, հիմա ֆիրմաներից մեկի հետ գնառաջարկներն ենք քննարկում: Եթե ամենաէժան գինն առաջարկեցին, ուրեմն պայմանագիր կկնքենք։ Կանադական տեխնոլոգիայով քոթեջներ են լինելու: Շինարարական ընկերությունը, որը կառուցելու է, մեզ 75 տարվա երաշխքիք տալու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

Ծրագրի համար ընտրվելու է 50 շահառու: Մշակվում են նաև չափորոշիչները, որոնց պիտի համապատասխանեն դիմողները:

«Մենք 600-ից ավելի դիմում ունենք այս 5 տարիների ընթացքում: Ովքեր դիմել են մեզ, հիմնականում նրանք են, որոնք պետությունից ակնկալիք չունեն: Քչերն են սպասում, պետությունը կլուծի իրենց հարցերը: Բնակարաններն անժամկետ, անհատույց  տալու ենք այն մարդկանց, որոնք ապրում են տնակում կամ անօթևան են: Ինձ թվում է՝ խորհրդով նաև կհաստատվի, որ եթե մարդիկ կան, որոնց տնակն այլևս բնակության համար պիտանի չէ և վարձով են ապրում, նույնպես ընդգրկվեն այդ ծրագրում։ Հստակ, ֆիքսված 10-12 կատեգորիաներ են լինելու, որոնց  համապատասխանելու են շահառուները։ Ամենաառաջին նախապայմաններից է այն, որ եթե շահառու ընտանիքը բազմանդամ է, գոնե երկու հոգին պետք է աշխատող լինեն»,- ասաց Գևորգ  Գրիգորյանը:

Նրա նշեց, որ աշխատելը կարևոր պայման է, քանի որ նախատեսվում է բնակարանի ինքնարժեքի 10-20 տոկոսը 10 տարիների ընթացքում վերադարձնել հիմնադրամին։

«Մենք բնակարանը տրամադրում ենք անհատույց, անժամկետ, մինչև իսկ իրենց ծոռները կարող են ապրել, եթե չհրաժարվեն բնակարանից: Բայց բնակարանը վկայականով տրվելու է նրանց՝ առանց սեփականության իրավունքի։ Լինելու է նաև թաղամասի սպասարկման վճար, որը լինելու է թաղամասի ամսավճարի մեջ: Այդ գումարով մենք պարտավորվում ենք թաղամասի սպասարկումն իրականացնել՝ մաքրությունը, լուսավորությունը, թաղամասում գործելու է նաև երեխաների զբաղվածության կենտրոն»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Սոցիալական այս թաղամասը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Գյումրիի հայտնի Ֆանտաններ տնակային թաղամասի մոտ՝ Մանուշյան փողոցում: Հիմա նաև հողահատկացման աշխատանքներն են ընթանում, քաղաքապետարանն այն անհատույց ու անժամկետ կտրամադրի հիմնադրամին՝միաժամանակ պահպանելով սեփականության իրավունքը։ Իսկ ահա ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ է 20 մլն դրամ։ Այս դեպքում հիմնադրամն ակնկալում է բարերարների աջակցությունը։

«Մեկնարկից մինչև ավարտը մեր ծախսերը՝ գործուղումները, գովազդը, աշխատողները, կայքը, կազմում են 20 մլն դրամ: Անկախ դրամի հավաքման գործընթացից՝ մեզ այդ գումարը պետք է, որ ծրագիրը մեկնարկի։ Մի քանի հոգու դիմել ենք, մինչև փետրվարի 10-15-ը պարզ կլինի»,- ասաց Գրիգորյանը։

Ամբողջ թաղամասի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 1 մլն դոլար։ Նախնական տվյալներով՝ գումարի հավաքագրման սկզբունքը «1 մլն դոլար, 1 մլն հայ»-ն է լինելու, սակայն հիմնադրամում դեռ չեն որոշել, թե ինչ եղանակով կիրականացվի դրամահավաքը: Ամեն դեպքում, նախատեսվում է ծրագրի պաշտոնական մեկնարկը տալ փետրվարի կեսերին:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն ավելի վաղ գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը վերածել էր 15.000 կտորանոց խճանկարի, որի ամեն կտորը հնարավոր էր գնել 1.000 դրամով ու օգնել գյումրեցի անօթևաններին՝ բնակարան ունենալ: Խճանկարն ամբողջացավ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։ Նկարի վերջին կտորը տեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև ակցիայի առաջին մասնակիցն էր: Արդյունքում հավաքվեց 15 մլն դրամ, որով գյումրեցի երկու անօթևան բազմազավակ ընտանիք Ամանորից մի քանի օր առաջ տնակից նոր բնակարան տեղափոխվեց:

Էմմա Չոբանյան