Օրակարգ կարող են բերվել հարցեր, որոնք մեզ ընդհանրապես հետաքրքիր չեն․ Արման Բաբաջանյանը՝ Համազասպ Դանիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» օրենքի նախագիծը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով նախագծի հեղինակ Համազասպ Դանիելյանին, հետաքրքրվեց․ «Հավանաբար, պատկերացնում եք, որ ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում, շատ հանգիստ կարող են այլ երկրների կողմից, Հայաստանում շահեր հետապնդող երկրների կողմից օգտագործվել այսպիսի նախաձեռնությունների համար և շահարկման ներքին տրամադրությունների առարկա դառնալ, հիմք դառնալ։ Այսպիսի հաշվարկ արվե՞լ է։ Գիտեք, որ որոշ պարտիզանական ուժեր հատուկ ատելության քարոզչություն են տանում հայկական սփյուռքի տարբեր համայնքներում և այս առիթը կարող է օգտագործվել, օրինակ՝ տարաբնույթ նախաձեռնությունների տեսքով օրակարգ բերել հարցեր, որոնք այսօր մեզ ընդհանրապես հետաքրքիր և կարևոր չեն։ Այսպիսի հարցերը դիտարկվե՞լ են նախաձեռնությունը հանդես բերելիս»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նկատեց, որ խոսքն ԱԺ օրակարգ նախաձեռնություն բերելու մասին է։ «Եթե էլեկտրոնային ստորագրությունների տարածման ճանապարհով գնանք, միգուցե, մենք կարող ենք նորից այստեղ քննարկել և նույն IP հասցեով կամ այլ եղանակով փորձել հավաստիանալ, որ ՀՀ-ի ներսում է եղել։ Իմ կարծիքով՝ սա լրացուցիչ խողովակ է ընդամենը, որը քաղաքացուն ներգրավում է քաղաքական պրոցեսում։ Չեմ կարծում, որ այդպես լուրջ ռիսկեր կան»,- ասաց Դանիելյանը։

Տեղեկացնենք, որ ներկայացված օրինագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարի:

Մանրամասները՝ տեսանյութում։