Ամերիկյան ներդրողը ցանկանում է ֆինանսավորել Ստամբուլի ջրանցքի կառուցումը

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը՝ «Money Maker Management»-ը. գրում է ermenihaber-ը:

ԱՄՆ-ում մեծությամբ 7-րդ այդ ֆոնդն արդեն գրասենյակ է բացել Թուրքիայում: Հաղորդվում է, որ կազմակերպությունն ավելի շատ կենտրոնանում պետության աջակցությամբ իրականացվող հասարակական նախագծերի ֆինանսավորման վրա:

Ըստ թուրքական աղբյուրի՝ կազմակերպության փոխնախագահ Բասսամ Ռաշհիդին հայտարարել է, որ իրենք հետաքրքրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կրկին օրակարգ բերված Ստամբուլի ջրանցքի նախագծով ու այն ֆինանսավորելու հայտ են ներկայացրել:

Կազմակերպության փոխնախագահը նշել է նաև, որ իրենք պատրաստ են իրենց վրա վերցնել ոչ միայն ջրանցքի, այլև դրա հետ կապված բոլոր ենթակառուցվածքների, մասնավորապես նախագծում ներառված կամուրջների և թունելների շինարարության ֆինանսավորումը: Ռաշհիդին նշել է, որ իրենք գումարը շատ ցածր տոկոսադրույքներով են տրամադրում և վճարումները պահանջում են միայն նախագծի իրականացման ավարտից հետո:

Տեղեկություն, սակայն, չի հաղորդվում, թե արդյոք բանակցություններ ընթանում են կողմերի միջև: Պատճառաբանությունն այն է, որ դա կոմերցիոն գաղտնիք է:

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր  Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և դրա պես իրար է կապելու Սև և Մարմարա ծովերը:

Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:

Թուրքիայի հարևան երկրներում, սակայն, մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։