Յուվենտուսի կիսապաշտպանը կարող է հայտնվել Միլանում
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը կարող է տեղափոխվել «Միլան», հաղորդում է Football Italia-ն. գրում է armsport.am-ը:
Նշվում է, որ Ջանը դեմ չէ այս տրանսֆերին, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում թուրինյան ակումբում:
Հիշեցնենք՝ նախկինում նշվում էր, որ Ջանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Բարսելոնան»: