Սենատին Թրամփի դեմ ներկայացված փաստթղթերի տրցակը և իմպիչմենթի գործընթացը. VOA

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Խորհրդային Միությունում ծնված ամերիկացի գործարար, նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի մոտ աջակից Լեւ Պարնասը մի տրցակ փաստաթղթեր է հատկացրել Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությանը: Այս տրցակի մեջ կան նամակներ ու էլեկտրոնային ուղերձներ, որոնք խոսում են այն մասին, որ Ջուլիանին հաղորդակցվել է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարիե Յովանովիչի մասին: Կան փաստեր, որ հետապնդման է ենթարկվել նաեւ Յովանովիչի որեւէ շարժ Կիեւում. գրում է VOA-ն:

Պարնասն ասել է, թե Թրամփը ցանկացել է, որ ինքը համոզի Ուկրաինային հետաքննություն սկսել քաղաքական իր հակառակորդ Ջո Բայդընի դեմ: Այս կապակցությամբ տրված հարցին ի պատասխան Թրամփն ասել է, թե ինքն ընդհանրապես չի էլ ճանաչում Պարնասին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե հետաքննություն է սկսելու Պարնասի մեղադրանքների հիման վրա: Նույն հայտարարության համաձայն, հնարավոր է, որ ոտնահարվել են դեսպանի դիվանագիտական իրավունքները եւ խախտվել Ուկրաինայի օրենքները:

Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ավագ աշխատակից Դենիս Լենեցն է ասել, ըստ միջազգային օրենքների, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովն առաջարկել է, որ հետաքննությանը մասնակցի նաեւ ամերիկյան կողմը:

Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտնվել է երկրի դիվանագետների, օրենսդիրների ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետների քննադատության ներքո այն բանի համար, որ հանդես չի եկել Յովանովիչին հսկողության տակ առնելու մեղադրանքի շուրջ մեկնաբանությամբ ու բացատրություն չի տվել այն մասին, թե ինչու է դեսպանը դուրս մնացել պաշտպանվածությունից:

Հիշեցնենք, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցնելու Թրամփի որոշումը դարձավ պատճառ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սկսեր իմփիչմենթի գործընթաց ընդդեմ նախագահի: ԱՄՆ-ի կառավարության հաշվետվությունների գրասենյակը եկել է այն եզրահանգման, որ օգնության կասեցումը ոտնահարել է ԱՄՆ-ի օրենքները: