Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը: