Բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել են դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը

Լուրեր

10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ  հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ին:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը 2018 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում, Երևան քաղաքի 30-ամյա բնակչին հյուրասիրելու եղանակով, ապօրինի իրացրել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 0.28 գրամ քաշով զանգված, որը համաձայն դատաքիմիական փորձագետի եզրակացության՝ հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Կատարված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված թմրամիջոցը Ս.Հ.-ին ապօրինի իրացրել է Լոռու մարզի՝ 28-ամյա բնակիչը:

Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 233 գրամ քաշով, մարիխուանայի յուրահատուկ հոտով, կանաչ գույնի զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Որոշում է կայացվել՝ 28-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին»,- ասված է հաղորդագրությունում: