Հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը գնահատվել է բարձր
Քաղաքականություն
17.01.2020 | 20:57ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:
«Հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին»,- ասված է հաղորդագրությունում: