Կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը պետք է սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը դառնա. ՀԱԿ

Լուրեր

03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով առաջարկում  է սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը:

2019թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։ Այդ կապակցությամբ Կոնգրեսը հարկ է համարում նշել հետևյալը․

 

  1. Գործող Սահմանադրությունը մշակվել է նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, “ընդունվել է” 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն լեգիտիմ չէ, եւ կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին, որի հետեւանքները մինչ այսօր վերացված չեն։ Այն նաեւ պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով։ Այս ամենին Կոնգրեսը հանգամանալիորեն անդրադարձել է 2015 թվականին՝ կազմակերպելով ՈՉ-ի արշավը։
  2. Կարեւոր է արձանագրել, որ կառավարման խորհրդարանական մոդելն իրականում Հայաստանի ժողովրդի կողմից չի ընդունվել։ Խորհրդարանական համակարգը աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել (Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Բելգիա եւ այլն, մինչ 1959 թվականին կիսանախագահական համակարգն ընդունելը, նույն վիճակն էր Ֆրանսիայում)։ Երկարաժամկետ հեռանկարում նաեւ Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի եւ քաղաքական կոռուպցիայի ծաղկման։
  3. Հետեւաբար, սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհդարանական) կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը եւ քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։ Մյուս կողմից, դրանով վերջ կդրվի կառավարման սահմանադրական մոդելի կամայական փոփոխությունների պրակտիկային եւ կվերահաստատվի կառավարման սահմանադրական մոդելի կայունության կարեւորագույն գաղափարախոսությունը։
  4. Դատելով կառավարության վերոնշյալ ռազմավարութունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, ոստիկանության ու ԱԱԾ-ի քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների հետ։
  5. Ինչքան էլ կարեւոր լինի վերոհիշյալ խնդիրների լուծումը, եթե սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը սահմանափակվի միայն գործող սահմանադրական կառավարման մոդելի ակնհայտ թերությունների շտկմամբ, այն կանտեսի 2015 թվականի կեղծված հանրաքվեով առաջացած բազմաթիվ խնդիրները, մասնավորապես, ոչնչով չհիմնավորված եւ երկրի սահմանադրական ավանդույթները խախտող անցումը դեպի խորհրդարանական համակարգ։ Ավելին, նման մոտեցումը վտանգ է ստեղծում, որ արդյունքում հետին թվով կլեգիտիմացվի 2015 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովրդի կամքի ապօրինի մերժումը։
  6. Սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները, որոնց արդյունքում էլ պետք է ձեւավորվեին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, ամենակարեւորը՝ հանրության կողմից կառավարման մոդելի գիտակցված եւ օրինական ընդունման վերաբերյալ մոտեցումները։