Քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է Երևանի ողջ տարածքում
Երեկոյան, ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։ Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում: