Մեկնարկում է ԱՄՆ-ի նախագահի դատավարությունը երկրի Սենատում

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի մասին հոդվածները հանձնեց Սենեատին։ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Թրամփի շուրջ դատական գործը լսվելու է վերին պալատում. գրում է VOA-ն:

Դեմոկրատ մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում այս հարցը քննարկվել էր 4 շաբաթ։ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ դատական հարցերով հանձնաժողովի նրա պաշտոնակից Ջերոլդ Նադլերը նույնպես կմասնակցեն Սենատում Թրամփի դատավարությանը։ Նադլերի խոսքերով, նախագահի մեղքը հաստատող նոր փաստաթղթեր են հայտնաբերվել ու՝ հավելյալ վկաներ ներկայացել։

Դեմոկրատները պիտի փորձեն ապացուցել, որ Թրամփը չարաշահել է իրեն տրված իշխանությունը, երբ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է նրան միջամտություն ցուցաբերել ԱՄՆ-ի եկող նախագահական ընտրություններում։

Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի համաձայն, երկու կողմերն էլ կներկայացնեն իրենց գործերը, մինչեւ վկաների հարցի քննարկումը։

Հանրապետական սենատոր Ջոն Քենեդին էլ ասում է, թե մեղադրող ու պաշտպանական կողմերի վկայությունները լսելուց հետո միայն իրենք կհայտարարեն, արդյոք կարիք կա հավելյալ վկայություններ լսելու, թե ոչ։

Ինչ վերաբերում է Սպիտակ տանը, ապա պետք է ասել, որ ըստ նախագահական պալատի, նախագահ Թրամփի պաշտպանությունն այնքան դյուրին է լինելու, որ հարցի քննարկումը Սենատում կավարտվի ամենաուշը երկու շաբաթից։

Սակայն նախորդ դեպքում՝ Բիլ Քլինթոնի նկատմամբ իմփիչմենթի հարցով սկսված դատավարությունը 1999 թվականին պահանջեց ավելի քան մեկ ամիս։

Սենատում Թրամփի դատավարությունը սկսվելու է այսօր, Վաշինգտոնի ժամանակով ժամը 14։ՕՕ-ին, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը Սենատում հանդես կգա երդումով, որից հետո կընդունի սենատորների երդումը։