Միխայիլ Միշուստինը նշանակվեց ՌԴ վարչապետ․ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիրը
Քաղաքականություն
16.01.2020 | 17:50ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի էջին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Այսօր ՌԴ Պետական դուման Միխայիլ Միշուստինին հաստատել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում։ ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր նշանակվել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ։