Գերիների փոխանակման հարցով դեռ նորություն չկա. Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Խորհրդարանական դիվանագիտությունը բավական ակտիվ ուղղություն է և պատգամավորների հետ հանդիպումներն արդյունավետ եմ համարում։ Այդ մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում իշխող ուժի պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պաշտոնյան կարծում է, որ այս ուղղությամբ շփումները կարևոր նշանակություն ունեն։

Factor.am-ի հարցին ի պատասխան, թե Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցով արդյոք գործընթացը շարունակվո՞ւմ է և ի՞նչ նորություն կա, նախարարն ընդգծեց, որ սա ամենազգայուն հարցերից է, նորություն դեռ չկա, բայց այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է։

Նախարարն անդրադարձավ նաև ՌԴ կառավարության փոփոխությանը՝ շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր, հարուստ օրակարգ և բոլոր ձևաչափերում աշխատանքներն ակտիվ են և արդյունավետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան