Մենք ձեռնարկություններին ասում ենք՝ գնացեք բորսա և համոզեք մարդկանց, որ առանց բանկերի սկսեն ուղիղ ձեզ գումար տալ․ Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը։

Նախագիծը վերաբերում է մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերին, բաժնետոմսերին և միջնորդական ծառայությունների հարկման տեսակներին։

Նախագծի հեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ իրենց հիմնական հաղորդագրությունն այն է, որ ուզում են ստեղծել բարենպաստ միջավայր, որ ձեռնարկություններն ուղիղ կարողանան ժողովրդի կողմից ֆինանսավորվել։

«Եթե մենք հիմա ունենք որոշակի խոչընդոտներ, սահմաններ բորսա մտնելու և բորսայի միջոցով իրենց բաժնետոմսերն ու պարտատոմսերն իրացնելու, ապա այս նախագծով հնարավորինս պարզեցնում ենք իրավիճակը։ Մենք ձեռնարկություններին ասում ենք՝ դուք դարձեք թափանցիկ, գնացեք բորսա, ցուցակվեք բորսայում և համոզեք մարդկանց, որ առանց բանկերի սկսեն ուղիղ ձեզ գումար տալ»,- ասաց Վարազդատ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։